Նվեր` Տրնդեզի կապակցությամբ
“Beeline” բջջային օպերատորը Տրնդեզի կապակցությամբ փետրվարի 13-ին երիտասարդներին երեկույթ նվիրեց: “Beeline” փարթին տեղի ունեցավ Կամերային երաժշտության տանը: Հրավիրատոմսերը բաժանվել էին անցորդներին, մուտքի տոմս էին ծառայում նաեւ sms հաղորդագրության տեսքով հրավիրատոմսերը:
“Երեք օր է` երիտասարդներին շնորհավորական բացիկներ ենք բաժանում նորապսակների տոնի առթիվ: “Beeline”-ը ցանկացել է երիտասարդներին տոն պարգեւել, մեր գրասենյակներում անվճար արծաթե համարներ ենք տրամադրում”,- ասաց “ԱրմենՏել” ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
“Beeline” երեկույթի ժամանակ ելույթ ունեցան “Dorians” եւ “Ռեինկարնացիա” խմբերը: “Dorians”-ի Գոռը Մայքլ Ջեքսոնի երգացանկից ստեղծեգործություններ կատարեց: Իսկ “Ռեինկարնացիա”-ի “Էլի լավա” հիթը պարեցրեց բոլոր ներկաներին:
“Dorians”-ի Գոռը երաժշտության հետ է ամուսնացել :)
“Dorians” ռոք-խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը հնչողությունից էր միայն դժգոհ, թե չէ “ամեն ինչ ընտիր էր”: “Էսօր համերգ էինք տալիս, առիթը էական չէ, եթե լավ բանի համար է, կարեւորը երգում եմ: Շատ լավ է, միայն հնչողությունը լավը չի, բայց կայֆով ենք նվագում”,- ասաց Գոռը:
Նա նորապսակների օրվա առթիվ երգում է, բայց ամուսնանալու նպատակ դեռ չունի: “Ընկերուհի էլ չունեմ, երաժշտության հետ եմ ամուսնացել ու դուրս գալիս է”,-ասաց “Dorians”-ի վոկալիստը:
“Ռեինկարնացիա” –ի սիրառատ Ռոլանդ Գասպարյանն էլ եւս մեկ անգամ նշեց, որ բոլորին շատ է սիրում:
“Beeline” երեկույթի կազմակերպչական հարցերով զբաղվել էր Իլյա Մանթառլյանը: “VIP հատված ունենք, հյուրընկալել ենք Սոֆի Մխեյանին, Նուռին, Գեորգի Հարությունյանին…: Երեկույթը կտեւի այնքան, ինչքան հյուրերը կդիմանան”,- ասաց Իլյա Մանթառլյանի օգնական Էլինա Բաբայանը:
““Beeline” դու կապ ես ստեղծում”,- երիտասարդներից մեկը բնութագրեց կապի օպերատորին եւ դրա համար շապիկ նվեր ստացավ: Հետո դիջեյ Max-ն իր սեթերը նվագեց: Երեկույթի վերջում հյուրերին արծաթե համարներ նվիրեցին:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
9,523






