×


Black Sabbath

Black Sabbath

Խումբը վերամիավորվու՞ մ է Տարիներ շարունակ լեգենդներ էին տարածվում “Black Sabbath” աշխարհահռչակ ռոք-բենդի վերամիավորման մասին: Ու կարծես թե վերջապես եկավ երկրպագուների համար ամենասպասված լուրը լսելու պահը` խումբը վերամիավորվելու է նոր ալբոմ ձայնագրելու եւ շրջագայություն անելու համար հետեւյալ կազմով` Օզի Օզբորն, Թոնի Այոմի, Գիզեր Բաթլեր եւ Բիլ Վարդ: “Black Sabbath” Սակայն հավատարիմ երկրպագուները չհասցրին երկար վայելել այս նորության բերկրանքը. խմբի կիթառահար Թոնի Այոմին այս հայտարարությունը սպեկուլյացիա անվանեց: “Շատ եմ ցավում, որ բիրմինգեմցի այդ լրագրողը որոշել է հենց հիմա պատմել հունիսին ունեցած մեր զրույցի մասին: Այն ժամանակ ես զբաղվում էի Home of Metal ցուցահանդեսի պրոմո-արշավով եւ սպեկուլյատիվ կերպով պատասխանեցի մշտական վերամիավորման մասին հարցին: Իսկ լուրը տարածվեց ինտերնետով: Հուսով եմ, լրագրողը վայելեց իր փառքի ժամը”,- գրել է հայտնի կիթառահարը իր բլոգում: “Ներողություն եմ խնդրում ընկերներիցս` Օզիից, Գիզերից եւ Բիլից, պիտի նախապես իմանայի, ինչ է լինելու”,- ավելացնում է Թոնին: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.iommi.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW