Play City-ում մրցում էին ԶԼՄ-ները Հունվարին Play City ժամանցի կենտրոնում կայացել են բոուլինգի մրցումներ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ: Փետրվարի 6-ին էլ եզրափակիչ փուլն էր: Մրցումները կազմակերպել է Play City ժամանցի կենտրոնը` “Կորպորատիվ մրցույթներ” նախաձեռնության շրջանակներում: Մրցույթին մասնակցեցին 13 լրատվամիջոցներ, եզրափակչում հայտնվել էին “Առավոտ” օրաթերթը, “El Style” ամսագիրը, “Դար 21” եւ “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունները: 1311 միավորով գավաթին արժանացավ “Առավոտ” օրաթերթը: “Հավատում ու վստահ էինք, որ կհաղթենք: Երկու օր առաջ էլ մեր թերթում նյութ էինք հրապարակել` “Հաղթելու ենք” վերնագրով: Հրաշալի էր ամեն ինչ: Թեթեւացանք առօրյա հոգսերից”,- ասաց օրաթերթի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը: Վերջին հորիզոնականում հայտնված “Դար 21”-ը “շատ տխուր” էր: Գարիկը, որ “32 ատամ-“ցի է, երգիչ է ու նաեւ “Դար 21”-ով հաղորդում է վարում, մրցմանն երաժշտական ալիքի թիմից էր: “Ահավոր տխուր եմ: Հաղթանակը շատ կարեւոր էր, ժամանակ կտեւի, որ... Ախր նրանից եմ ներվայնացել, որ մենք նենց չի, որ վատ ենք խաղում, անձամբ ես իմ հնարավորություններից երկու անգամ վատ եմ խաղացել, դրա համար եմ ջղայնացել: Որ սկսեցինք խաղալ, “կարեւորը` ձրի է” կարգախոսին հավատարիմ մնացինք, մենակ հաճույք ստացանք”,- ասաց Գարիկը: “Էլ Սթայլ” ամսագիրն երկրորդ տեղը գրավեց, “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը` երրորդ: Վերջում մասնակիցները օգտվեցին հյուրասիրությունից: Շնորհավորում ենք մրցույթի մասնակիցներին ու հաղթողներին եւ հույս հատնում, որ միջոցառումն ավանդական կդառնա եւ Bravo.am-ի անձնակազմը եւս հնարավորություն կստանա փորձել իր ուժերը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: