Մեկ տարի օնլայն :)
Bravo.am-ը արդեն մեկ տարի ձեզ հետ է: :) Այս ընթացքում մեր կայքը հասցրել է դառնալ ձեզանից շատերի ամենօրյա ուղեկիցը, ինֆորմացիայի հիմնական աղբյուրը: Այսօր մենք ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել մեր գործունեության առաջին արդյունքները, որոնք բավականին տպավորիչ են: Սակայն մինչ այդ` մի քանի հետաքրքիր իրողություն: Իրականում Bravo-ի արմատները 1992 թվականում են, երբ Երեւանում սկսեց հրատարակվել, իսկ հետագայում մեծ մասսայականացում ձեռք բերեց «Բռավո» երիտասարդական շաբաթաթերթը: Հարկ է նշել, որ թե «Բռավո»-ի, եւ թե Bravo.am-ի ակունքներում կանգնած են միեւնույն մարդիկ: Ի սկզբանե, երբ որոշեցինք վերստեղծել Bravo-ն ինտերնետային տիրույթում, մեր առջեւ նպատակ էինք դրել վերականգնել այն երիտասարդական բովը, խանդավառությունը, որը բնորոշ էր համարյա 20 տարվա վաղեմության մեր թերթին:
Վիճակագրությունը, ինչպես հայտնի է, ստույգ գիտություն է եւ էմոցիաներ չի սիրում: Ահավասիկ, մի քանի տվյալներ:
1. Ըստ Google Analytics-ի, Bravo.am կայքի այցելուների թիվը ամսական գերազանցում է 100 000-ը:
2. Ամեն օր կայքը այցելում է մինչեւ 4000 հոգի, ընդ որում ամեն ամիս այդ թիվն աճում է:
3. Bravo.am այցելում են տարբեր երկրներից, սակայն Հայաստանից այցելուների թիվը, բնականաբար, գերակշռում է` մոտ 80%, ինչն էլ հրապուրում է գովազդատուներին:
4. Մեկ տարվա ընթացքում կայքում տեղադրվել է մոտ 2000 (!) նյութ, որի գերակշռող մասը` հեղինակային: Այս պահին Bravo.am-ը պարունակում է գրեթե 30 000 (!!!) լուսանկար, որոնց ավելի քան 90%-ը արել են մեր իսկ լուսանկարիչները: Ամեն օր կայքը համալրվում է եւս 100 որակյալ լուսանկարով:
5. Հայաստանյան շոու-բիզնեսի 30-ից ավելի աստղեր Bravo.am-ում ունեն իրենց էջերը, որոնք պարբերաբար թարմացվում են:
6. Bravo.am-ի ամենամասսայական բաժիններից մեկը տեսահոլովակներինն է, այստեղ պարբերաբար տեղի են ունենում նոր տեսահոլովակների պրեմիերաներ: Այսօր մեր հավաքածուն ընդգրկում է բարձր որակի ավելի քան 190 տեսահոլովակ:
7. Facebook սոցիալական ցանցի ավելի քան 2650 այցելուներ հանդիսանում են Bravo.am-ի ակտիվ երկրպագուներ:
8. Մեկ տարվա ընթացքում կայքի “Մարդիկ” բաժնում գրանցվել են մոտ 2000 այցելուներ, որոնց բացարձակ մեծամասնությունը երիտասարդներ են:
Այս ամենը գալիս է հաստատելու, որ Bravo-ն արդեն իսկ կայացած ռեսուրս է, որի կարիքը մեր հասարակությունն իսկապես ուներ: Այդ ամենը շատ պարտավորեցնող է մեզ համար, եւ մեր կայքի ստեղծագործական անձնակազմն իր առջեւ խնդիր է դրել դարձնել Bravo-ն էլ ավելի հետաքրքիր եւ գրավիչ: Բնականաբար, ձեր օգնությամբ: Նորանոր անակնկալներն առջեւում են:
Դավիթ Ալավերդյան,
“Մեդիամաքս” գործակալության գլխավոր խմբագիր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: