Մոտ 8 հազար այցելուի ամենօրյա ուղեկիցը :)
Bravo.am-ին ընդամենը մեկ տարվա ընթացքում հաջողվել է դառնալ ամենառեյտինգային կայքը ժամանցային ոլորտում եւ տեղեկատվության առաջնային աղբյուրը շոու-բիզնեսով եւ մշակույթով հետաքրքրվողների համար:): Facebook-ում 5000-ից ավել այցելու հանդիսանում է մեր կայքի ակտիվ երկրպագու, հիշեցնենք նաեւ պորտալի` 2010 թվականի դեկտեմբերին e-Content 2010 մրցույթի “Էլ. զվարճանք” անվանակարգում լավագույնը ճանաչվելն ու էլեկտրոնային բովանդակության Գլխավոր մրցանակին արժանանալը:
Շնորհակալություն մեր ընթերցողներին Bravo.am-ին իրենց ամենօրյա ուղեկիցն ու ընկերը դարձնելու համար: Ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել մեր գործունեության վերջին արդյունքները, որոնք, ինչպես առաջին արդյունքների դեպքում, այս անգամ էլ բավական տպավորիչ են: Նշենք, որ ըստ Google Analytics-ի, միայն երեկ Bravo.am-ը այցելումների թիվը կազմել է մոտ 9 000:
Հիշեցնենք, որ Bravo.am-ը Մեդիամաքս ինտերնետ հոլդինգի նախագծերից մեկն է: Հոլդինգի 5 կայքի միջին ամսական լսարանը գերազանցում է 500 000 այցելուն: Այդ մասին եւս վկայում են Google Analytics համակարգի տվյալները:
2011 թվականի մայիսի 11-ին Google Analytics-ը արձանագրել է նոր ռեկորդ Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի պատմության մեջ` 24 000 այցելու մեկ օրում:
Հոլդինգի կազմի մեջ են մտնում հետեւյալ նախագծերը.
www.Bravo.am;
www.Auto.am;
www.Banks.am;
www.Itel.am;
www.Mediamax.am:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: