Նոր մյուզիքլ Շեռի եւ Ագիլերայի մասնակցությամբ
Հոլիվուդում մեծ թափով ընթանում են “Բուռլեսք” մյուզիքլի նկարահանման աշխատանքները: Ֆիլմի գլխավոր դերերում են Շեռը, Քրիստինա Ագիլերան եւ Քրիսթեն Բելը:
Ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր Սթիվեն Էնթինը “Բուռլեսք”-ի սցենարն ի սկզբանե նախատեսել էր մեծ կինոյում Քրիստինա Ագիլերայի դեբյուտի համար: Ֆիլմում Քրիստինան խաղում է փոքր քաղաքից եկած մեծ հավակնություններ ունեցող աղջկա դերը, ով ժամանելով իղձերի քաղաք` Լոս-Անջելես աշխատանքի է անցնում “Բուռլեսք” կաբառեում, որի տիրուհու դերը խաղում է Շերիլին Սարգսյանը` Շեռը:
Սցենարի հիմքում ընկած է սկսնակ երգչուհու եւ “Բուռլեսքի” դաշնակահարի սիրո պատմությունը: Նշենք, որ 10 տարվա դադարից հետո այս դերը Շեռի առաջին գլխավոր կինոդերն է եւ առաջին մյուզիքլը: Նա կմարմնավորի նախկին պարուհի Թեսսին, որը պայքարում է հանուն իր ակումբի եւ յուրօրինակ ուսուցիչ է դառնում Ագիլերայի հերոսու համար:
Հատուկ ֆիլմի համար ձայնագրվել է 18 օրիգինալ երաժշտական ստեղծագործություն: Կոմպոզիտոր եւ երգչուհի Սիա Ֆելերը հատուկ երգ է գրել Քրիստինա Ագիլերայի համար: Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է այս տարվա աշնանը:
Աղբյուրը` StarsLife.ru


×
4,286






