×


Cafe4tune

Cafe4tune

“Մալխաս”-ին այլեւս հետեւում ենք օնլայն:) Պլանավորել էիր այսօր “Մալխաս” ակումբ այցելել` ջազաբույր երեկո անցկացնելու, բայց չի ստացվում, հոգ չէ:): Cafe4tune.com-ը, որ եկել է, իր նշանաբանի համաձայն,  հեղափոխություն անելու սոցիալական ցանցերում, ակումբասեր ու երաժշտության սիրահար իր օգտատերերի համար հետաքրքիր քայլ է ձեռնարկել: 23 լեզվով գործող սոցիալական նոր ցանցն ամեն օր Երեւանի ժամանակով երեկոյան ժամը 21:00-ից մինչեւ 1:30 ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է “Մալխաս” ջազ-ակումբում տեղի ունեցող երաժշտական միջոցառումները: Անվանի ջազմեն Լեւոն Մալխասյանի կենդանի կատարումներն, ինչպես նաեւ ակումբում ելույթ ունեցող հայտնի այլ երաժիշտներին լսելու համար անհրաժեշտ է ընդամենը անվճար գրանցվել www.cafe4tune.com սոցիալական ցանցում: Levon Malkhasyan Հայաստանցիներն ու առհասարակ ամբողջ աշխարհն այլեւս հնարավորություն ունի հետեւել այս ակումբի երաժշտական անցուդարձին. Մալխասն է նստում դաշնամուրի մոտ, հանդես են գալիս նաեւ հետաքրքիր խմբեր: Մարդիկ, ժամանելով Հայաստան, հաստատ ցանկություն կհայտնեն մեկ անգամ էլ լինել այն վայրում, որն արդեն իսկ վիրտուալ ձեւով “այցելել” են: Ցանցը նաեւ իր անդամներին հնարավորություն է տալիս ինքնուրույն կազմակերպել անվճար ուղիղ եթերներ` դրա համար պետք է միացած լինել ինտերնետին եւ ունենալ վեբ-տեսախցիկ: Օրինակ, կարող եք կազմակերպել ձեր ծննդյան օրվա խնջույքի ուղիղ եթերը` Cafe4tune.com-ում բացելով նոր վիրտուալ սրճարան, եւ արտասահմանում ապրող ձեր ընկերները կհետեւեն ձեր տոնին: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին