×


Chevrolet

Chevrolet

Ընկերության 100-ամյակը`  Լուի Ժոզեֆ Շեւրոլեի մասնակցությամբ :) Միանալով աշխարհով մեկ անցկացվող տոնակատարություններին` օրերս երեւանյան ավտոսրահում նշվել է “Chevrolet”-ի 100-ամյակը: Միջոցառման կազմակերպիչն էր ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ “Վեկար”-ը: Երեկոյին ներկա են եղել “Chevrolet” ավտոմեքենա վարողները, ընկերության հաճախորդներն ու բրենդի սիրահարները, ովքեր հնարավորություն են  ունեցել ծանոթանալ 100-ամյակի առթիվ թողարկված նոր մոդելներին, իսկ դրանք վարել ցանկացողները գրանցվել` առաջիկայում կայանալիք թեստ-դրայվին մասնակցելու համար: “Chevrolet”-ի 100-ամյակի առթիվ թողարկված նոր մոդելներից Միջոցառման հյուրերն են եղել նաեւ  Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում “Chevrolet” ընկերության վաճառքի գլխավոր գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր գոհունակություն են հայտնել “Վեկար” ընկերության ընդհանուր գործունեության ուղղվածությունից: “Միջոցառման նպատակն է ուրախ տոն կազմակերպել մեր հաճախորդների համար, մի ընտանիքի նման նրանց հետ ուրախանալ ընկերության հաջողություններով եւ ներկայացնել այն նոր մոդելները, որոնք “Chevrolet” ընկերությունը թողարկել է հատուկ 100-ամյակի առթիվ:  Այսօր ունենք նոր մոդելներ, ինչպես, օրինակ,  “Chevrolet Aveon” ` իր թափքի երկու տեսակներով: Այն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում երկու շաբաթ առաջ”,- BRAVO.am-ին ասել է ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը: Bagrat Gevorgyan “1911-ին Լուի Ժոզեֆ Շեւրոլեի հիմնադրած  ամերիկյան  ընկերությանը հաջողվել է մուտք գործել եվրոպական շուկա, իսկ Հայաստանում վստահ կարող ենք ասել, որ “Chevrolet”-ը “գտել” է իրեն:)”,-նշել է Երվանդ Ղարիբյանը: Ընկերության 100-ամյակի հատուկ հյուրն է եղել նույն ինքը` մրցարշավորդ Լուի Ժոզեֆ Շեւրոլեն:): Ավտոապրանքանիշի հիմնադիրը հյուրերին հոլովակների միջոցով  ներկայացվել է ապրանքանիշի ստեղծման պատմությունը, անցած ուղին ու հաջողությունները, ապա լուսանկարվել իր երկրպագուների հետ: Ի դեպ, Լուի Ժոզեֆ Շեւրոլեին մարմնավորել է ՀՀ վաստակավոր  արտիստ Բագրատ Գեւորգյանն, ում նմանությունը բրենդի հիմնադրին մեծ անակնկալ է եղել  երեկոյի հյուրերի համար: Ամերիկյան ավտոարտադրողի   100-ամյակի տոնական տորթը կտրելուց հետո Լուի Ժոզեֆ Շեւրոլեն ներկաներին առաջարկել է շարունակել ուրախ տրամադրությամբ երեկոն: Հայտարարվել է հատուկ ակցիայի մասին, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին փոխարինել իրենց հին ավտոմեքենան նոր “Chevrolet”-ով կամ ձեռք բերել նորը` շահավետ գնով: Երեկոյի ընթացքում հնչել է ջազային երաժշտություն`  “Imagine” բենդի կատարմամբ: Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW