×


Chevrolet Cruze

Chevrolet Cruze

“Վեկարը” թեստ-դրայվ կազմակերպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար 2009թ. դեկտեմբերի 04-ին “Վեկար” ընկերությունը, որը հանդիսանում է CHEVROLET մակնիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, առաջին անգամ կազմակերպել էր ավտոմեքենաների փորձարկում հատուկ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Chevrolet-ի այս տարվա ամենասպասված մոդելն արդեն Հայաստանում է Նախապես հրավիրված մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքվել էին Հալաբյան 18 հասցեում գտնվող ավտոսրահում, ուր ներակայցված էին CHEVROLET ավտոմեքենաների մոդելային շարքի գրեթե բոլոր ներկայացուցիչները և, ամենակարևորը, “օրվա հոբելյարը”` CHEVROLET CRUZE ավտոմեքենան, որն իր նորամուտն էր նշում Հայաստանում: Chevrolet Cruze-ի դիմային մասն առանձնանում է իր սլացիկ դիզայնով Ինչպես հաղորդվում է “Վեկար” ընկերության մամլո հաղորդագրությունում, թեստ-դրայվի էին ներկայացված նաև AVEO, LACETTI, EPICA մոդելները, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ հաջողությամբ վաճառվում են հայաստանյան շուկայում: Հրավիրված լրագրողներին լրացուցիչ հնարավորություն ընձեռնվեց շփվել թե միմյանց հետ, թե “Վեկար” ընկերության աշխատակիցների հետ` ուղղելով նրանց տարատեսակ հարցեր: Ավտոսրահի մարքետինգի բաժնի մասնագետները ներակայցրին CHEVROLET CRUZE ավտոմեքենայի շուկայական առավելությունները, նրա հնարավոր մրցակցությունը և նշանակությունը GENERAL MOTORS ավտոհսկայի, մասնավորապես` CHEVROLET բրենդի համար: “Վեկար” ընկերության գովազդի մենեջեր Արտյոմ Պետրոսյանը ներկայացնում է Chevrolet-ի այս տարվա ամենասպասված մոդելը Միջոցառման բացման հակիրճ խոսքով հանդես եկավ “Վեկար” ընկերության գովազդի մենեջեր Արտյոմ Պետրոսյանը, ով, ողջունելով հավաքվածներին, բոլորին հրավիրեց անցնել զուտ թեստ-դրայվին, օգտվել առաջարկվող հյուրասիրությունից և իրենց հետաքրքրող հարցերով դիմել սրահի աշխատակիցներին: Լրագրողները հերթով փորձարկեցին ավտոմեքենաները: Ուշագրավ է, որ նախապես հայտարարված 4 ավտոմեքենաների փոխարեն փորձարկվեցին 6 CHEVROLET, ինչը վկայում է հասարակայնությանը ներկայանալու այս ձևաչափի հաջողության մասին: Chevrolet Cruze-ի ամենաթանկ կոմպլեկտացիայում կենտրոնական վահանակում տեղադրվում է LCD էկրան` նավիգատորով Ամենամեծ անակնկալը կարծես թե սպասում էր լրագրողներին այն պահին, երբ հայտարարվեց, որ CHEVROLET CRUZE ավտոմեքենան արդեն գտել է իր երջանիկ վարորդին: Հենց վերջինիս հանդիսավոր հանձնվեցին ավտոմեքենայի բանալիները, գեղեցիկ մեծ ծաղկեփունջ և հուշանվերներ “Վեկար” ընկերության կողմից: Ի վերջո միջոցառմանը ներկա բոլոր լրագրողները արժանացան նաև փոքրիկ անակնկալ նվերների “Վեկար” ընկերության և CHEVROLET-ի կողմից: Chevrolet Cruze-ն արդեն ունի իր առաջին երջանիկ գնորդը Հայաստանում “Վեկար” ընկերությունը իր շնորհակալությունն է հայտնում միջոցառմանը մասնակցած բոլոր լրագրողներին, որոնց ներկայությունը ընկալվեց որպես տվյալ լրատվամիջոցների հետ արդյունավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի վառ ապացույց: “Վեկար” ընկերության հասարակայնության հետ կապերի բաժին Լուսանկարները` Ասատուր Եսայանցի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW