Պարուհի, «Վերջին զանգ» հեռուստասերիալի դերասանուհի Աիդա Կարապետյանը եւ Արամ Խանսանամյանը օգոստոսի 15-ին ամուսնացել են: Նրանք ավանդական հարսանիք են կազմակերպել՝ իրենց կյանքի կարեւոր օրերից մեկն անցկացնելով բարեկամների եւ ընկերների շրջապատում:
Աննան եւ Արամը պսակադրվել են Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում։ Հարսանեկան երթուղին շարունակվել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացված գեղեցիկ լուսանկարահանմամբ, որին հաջորդել է խնջույքը ռեստորանային համալիրներից մեկում։
Посмотреть эту публикацию в Instagram
Հարսանեկան խնջույքն աչքի է ընկել տպավորիչ պարային համարներով. նորահարսը պարել է պապիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի, ինչպես նաեւ հայրիկի՝ պարող, պարուսույց Արտաշես Կարապետյանի եւ եղբոր՝ պարող Գագիկ Կարապետյանի հետ։
Աիդա Կարապետյանի եւ Արամ Խանսանամյանի հարսանիքին ներկա են եղել դերասանուհիներ Ռոզա Դավթյանը, Հասմիկ Խոջյանը, Ժաննա Բուտուլյանը եւ ուրիշներ:
Լուսանկարները՝ Romeo Production-ի


×
373






