Դերասան, հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը, ամուսնալուծվել է։ Լուրն ինստագրամյան իր էջի սթորիներում հաստատել է Էլինան:
«Գրեթե մեկ ամիս է, ինչ բաժանվել եմ։ Օնլայն սկսվել էր ամեն ինչ, օնլայն էլ կվերջանա վերջնական»,- նշել է Մենչի դուստրը:
Էլինան խնդրել է հարգել իր անձնական կյանքը եւ չհետաքրքրվել բաժանման հանգամանքներով:
Նա եւ Անդրանիկը ամուսնացել էին նախորդ հունիսին՝ Լոս Անջելեսում: Էլինան ամուսնության առաջարկություն էր ստացել Սարգիս Եղիազարյանի համերգի ժամանակ:
Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ին դեռ այն ժամանակ պատմել էր, որ Անդրանիկն ու Էլինան միասին են սովորում քոլեջում. «Նրանք ծանոթացել են իմ տղայի եւ Անդրանիկի փոքր եղբոր միջոցով. նրանք ընկերներ են եւ սովորում են նույն դպրոցում»:
Նա նաեւ խոստովանել էր, որ դստեր նշանադրությունը ծանր է ընդունել. «Ամուսնացել եմ, երբ կինս 18 տարեկան էր, եւ միայն ուրախ եմ, որ ունեմ նման ամուր ընտանիք։ Բայց որպես հայր, Էլինայի նշանադրությունը 18 տարեկանում ծանր ընդունեցի: Առաջնեկս է... Ինձ թվում է՝ չի կարող լինել հայր, որն այդ փոփոխությունը հանգիստ կընդունի»:


×
939






