×


CHIVAS-ային Մարտի 8

CHIVAS-ային Մարտի 8

DJ  Vincent Vega-ն նվագեց “Kami”-ում Կանանց տոնը ասպետավայել նշեցին “Kami”-ում: Երեկոն ներկայացնում էր CHIVAS շոտլանդական վիսկիների ապրանքանիշը: Ակումբի դիզայնը եւս “ասպետական” էր. մուտքի մոտ երկու ասպետ էին հյուրերին դիմավորում: Ասպետ հայերը խոնարհվում էին գեղեցիկ “դամա”-ների առջեւ եւ առողջություն, սեր, կանացի երջանկություն մաղթում: ասպետը գերմանացի հայտնի դիջեյ Vincent Vega-ն էր: Ու նրա գալուստին աղջիկները շատ երկար սպասեցին` մինչեւ կեսգիշեր, բայց հետո...Ողջ ակումբասեր հասարակությունը Kami-ում էր, պարում էին, խմում, “վայելքների” մեջ էին: “Kami” ակումբի այցելուները զվարճանում են DJ  Vakcinan էր ուղեկցում Vincent Vega-ին: Դիզայներ Գեորգի Հարությունյանն ակումբային երեկույթներին միշտ ներկա է: Էռնեստ The Best-ն էլ իր հետաքրքիր ակնոցներից մեկով եկել էր ակումբ, բարձրացել էր պարա… Մի խոսքով, ամենավերեւում պարում էր, ուրախանում էր:): DJ Vakcina and Vincent Vega Կեսգիշերն անց դիջեյ Դեյլը իր տեղը զիջեց արտասահմանցի հյուրին, որ նա իր ձեւով շնորհավորի հայուհիների Մարտի 8-ը: DJ Vincent Vega-ի հնչեցրած սեթերը քլաբերներին բառիս բուն իմաստով ցնցում էին:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW