“Мокрая майка”-ն եւ նորաբաց ակումբը :)
Ակումբային Երեւան. + 1
Ամռանը Երեւանում ակումբային կյանքը թեժանում է, նոր ակումբներն էլ` մեկը մյուսի հետեւից բացվում: Հունիսի 6-ին ակումբասեր հասարակության առջեւ իր դռները պաշտոնապես բացեց Կորյունի 5 հասցեում գտնվող “Cool” ակումբը:
“Cool”-ը որոշել է դառնալ նոր ծանոթությունների եւ հանգիստը վայելելու համար նախատեսված վայր: Ակումբի տնօրենն էլ ցանկանում է, որ քլաբերներն այն տարբերեն դիսկոտեկներից ու բարերից:
“Երիտասարդությունը կարող է գալ այստեղ ու իրեն ինչպես տանը զգալ:): Ակումբի մթնոլորտը սեփական տան նման է: “Cool” ենք անվանել, որովհետեւ ամեն ինչ զիլ է լինելու ու հյուրերը շատ լավ են իրենց զգալու”,- Bravo.am-ին ասաց ակումբի տնօրեն Արամ Զատիկյանը:
“Cool” ակումբի բացմանն իր սեթերն էր հնչեցնում DJ Լյուսին: Հյուրասիրություն ու ալկոհոլ, բնականաբար, կար:): Զանազանություն մտցնելու համար դիջեյները պարբերաբար փոխվելու են: Թեմատիկ փարթիներն են շատ լինելու, լատինական կրքոտ պարեր… Բայց “ամենաCOOL”-ը Cool ակումբում լինելու են “Мокрая майка” երեկույթները, երբ կանանց հագին միայն շապիկ է լինելու:):
Ի դեպ, “Cool”-ը ակումբների ցանց է: Արման Զատիկյանը նշում է, որ Ուկրաինայում գտնվող իրենց ակումբի այցելուներին բացի զվարճանալուց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում. “Ուկրաինայում երիտասարդությունն ավելի ազատ է: Այնտեղ կապ չունի` ակումբը նորոգված է, թե` ոչ, ուրախանում են ցանկացած դեպքում: Երեւանյան “Cool”-ում էլ մարդ պետք է մտնի ներս, չցանկանա դուրս գալ, ուրախանա, հանգստանա”:
Երեւանում ինչքանո՞վ կգործի “мокрая майка” երեւույթը…. Բայց… երեւի կգործի. ամառ Է:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
4,615






