Լեգենդար ֆուտբոլիստները Louis Vuitton-ի գովազդում
Լեգենդար Զինեդին Զիդանը, Դիեգո Մարադոնան եւ Պելեն դարձել են “Core Values” գովազդի դեմքերը: Ֆուտբոլային տենդ գրավել է ամբողջ աշխարհը, եւ նորաձեւության “Louis Vuitton” աշխարհահռչակ տունը եւս անմասն չի մնացել այս սպորտաձեւից: Գովազդի համար արված լուսանկարների հեղինակն է լեգենդար Էննի Լեյբովիցը:
Գովազդում լեգենդար ֆուտբոլիստները երեքով ֆուտբոլ են խաղում: Բայց ոչ թե իրական, այլ սեղանի:
“Louis Vuitton” նորաձևության տան գովազդային բաժնի ղեկավարը, մեկնաբանելով լուսանկարներն ասել է. “Ֆուտբոլի ցանկացած երկրպագու կերազեր տեսնել սպորտի այս երեք լեգենդներին միասին ֆուտբոլ խաղալիս: “Louis Vuitton” նորաձեւության տունը հպարտ է, որ մեզ հաջողվեց ներգրավել այսպիսի մարդկանց մեր գովազդում”:
Գովազդը հասանելի կդառնա հանրությանը 2010թ. հունիսին:
Գովազդում Զիդանը ներկայացնում է Ֆրանսիան, Մարադոնան` Արգենտինան, իսկ Պելեն` Բրազիլիան: Այս երեք ֆուտբոլիստները մի շարք ընդհանրություններ ունեն: Նրանք երեքն էլ ներկայացել են 10 համարի մարզաշապիկով եւ երեքն էլ դարձել “լավագույններից լավագույնը”:
Աղբյուրը` Style Cartel
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: