×


Deep Purple

Deep Purple

Համերգի տոմսերը վաճառվում են նոր գներով «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որը հանդես է գալիս Երեւանում Deep Purple-ի համերգի կազմակերպիչը, հայտարարել է տոմսերի նոր գների մասին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, որը հանդիսանում է համերգի պաշտոնական մեդիա-գործընկերը, հատուկ առաջարկի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.vgs.am կայքում եւ 58 29 87 հեռախոսահամարով: Deep Purple Երեւանում Deep Purple-ի համերգը կկայանա մայիսի 25-ին եւ կլինի առաջին այցելությունը Հարավային Կովկասի տարածաշրջան խմբի պատմության մեջ: Խումբը Երեւան կգա իր համաշխարհային տուրի շրջանակներում: Մայիսի սկզբից խումբը համերգներ է ունեցել Ավստրալիայի մի քանի քաղաքներում: Մինչեւ Երեւան գալը Deep Purple-ը ելույթներ կունենա նաեւ Թայվանում, Հոնկոնգում, Սինգապուրում, Բանգկոկում, Սեուլում, Վլադիվոստոկում եւ Խաբարովսկում:

Կարդալ ավելին

Quality Sign BW