×


Tribute to Deep Purple

Tribute to Deep Purple

Alien Time-ը կներկայացնի Հայաստանը Այսօր Թբիլիսիի Triumph ակումբում տեղի ունենա “Caucasus Plays Deep Purple” (Կովկասը Deep Purple-է նվագում ) ռոք համերգը, որը կազմակերպել է վրացական Locomotive Promotion պրոդյուսերական ընկերությունը: Համերգին կմասնակցեն ռոք-խմբեր Վրաստանից, Ադրբեջանից եւ Հայաստանից, որոնք կատարելու են Deep Purple-ի երգերը: Հայաստանից համերգին մասնակցելու է ”Alien Time” խումբը: “Caucasus Plays Deep Purple” Համերգի ընթացքում կազմակերպիչները կխաղարկեն տոմսեր` մայիսի 25-ին Երեւանում կայանալիք լեգենդար Deep Purple ռոք խմբի համերգին մասնակցելու համար: Նրանց համար, ովքեր Երեւանում են եւ այդ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն չունեն, հիշեցնենք, որ համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերությունը սահմանել է մայիսի 25-ի Deep Purple-ի համերգի տոմսերի նոր գներ: Հատուկ առաջարկի մասին տեղեկատվությունը հասանելի է www.vgs.am կայքում եւ 58 29 87 հեռախոսահամարով: Locomotive Promotion-ը հայտարարել է, որ Իէն Գիլանի հետ համատեղ անակնկալ են պատրաստել վրաց երկրպագուների համար, որոնք գալու են Երեւան` համերգը դիտելու համար: Մինչեւ համերգի օրը անակնկալը գաղտնի է մնալու: Bravo.am-ը գիտի այդ անակնկալի էությունը, սակայն եւս այն գաղտնի կպահի : ) Ի դեպ, Իէն Գիլանը ցանկություն է հայտնել ծանոթանալ այսօր Թբիլիսիում կայանալիք համերգի ձայներիզին ու տեսաերիզին: Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին