×


DJ Սերժո & Շպռօտ

DJ Սերժո & Շպռօտ

“Hit maker Goddess”-ը տեսահոլովակ կունենա Հունիսին DJ Սերժոն իր նոր` թվով չորրորդ ձայնասկավառակն է թողարկելու: Մինչ այդ CD-ում զետեղված երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում: “Hit maker Goddess”–ը դուետ է, միասին հանդես են գալիս Սերժոն եւ Շպռօտը: Երաժշտությունը գրել է DJ Սերժոն, բառերը Շպռօտինն են: Տեսահոլովակի ռեժիսորը Գոգա Խաչատրյանն է, օպերատորական աշխատանքները համատեղում են հենց ռեժիսորն ու Դավիթ Գալստյանը: Davit Galstyan, DJ Serjo & Goga Khacahatryan “Անգլերեն երգ է, կոչվում է “Հիթ ստեղծող աստվածուհի”, ձայնասկավառակում միակ դուետն է: Տեսահոլովակում ոչ ես կամ, ոչ էլ Շպռօտը, շեշտն էլ չենք դրել բառերի վրա. տարբեր կերպարներով աղջիկներ են նկարահանվել, տարբեր էմոցիաներ են արտահայտում, իրենք իրենց տարերքի մեջ այդ երգը ապրում են: Աղջիկներից մեկը միջանցքում է պարում, մյուսը` սրահում… Շատ չբացենք փակագծերը:)”,- գիշերային ակումբներից մեկում տեսահոլովալի նկարահանումների ժամանակ Bravo.am-ին պատմեց DJ Սերժոն: DJ Սերժո DJ Սերժոյի չորրորդ թագավորությունը “Hit maker Goddess”–ը անցյալ տարի են ձայնագրել, Սերժոն միտք չի ունեցել նոր ալբոմում ընդգրկել. “Բայց վերջում բոնուս-տրեկի տեսքով մտավ”: Ձայնասկավառակը անվանել է “Չորրորդ ռեյխ”. նոր DJ Սերժո ենք բացահայտելու. “Նոր ձայներ են, նոր հնչունայնություն, ես էլ եմ զրոյից սկսել. իմ նախորդ աշխատանքների հետ CD-ն կապ չունի: “Չորրորդ ռեյխ”-ն իմ հնչյունների չորրորդ թագավորությունն է: Բացի Շպռօտի հետ դուետից ուրիշ համագործակցություն չունեմ, CD-ում ամբողջն իմ աշխատանքներն են”,- ասաց DJ Սերժոն: “Hit maker Goddess”-ը տեսահոլովակ կունենա “Hit maker Goddess”-ի պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW