Ռոք-խումբը նշեց երկրորդ տարեդարձը :)
Դեկտեմբերի 27-ին “Դոգմա” ռոք-խումբը նշեց իր երկուամյակը: “Մեցցո” ակումբում հավաքվել էին “Դոգմա”-ի մտերիմները, բազմաթիվ ռոքերներ, խմբեր եւ ռոքի երկրպագուներ:
Հյուրերին մի շարք անակնկալներ էին սպասում: Խումբը թողարկել էր իր առաջին ձայնասկավառակը, որն ընդգրկում է 11 կատարում: Տեղի ունեցավ նաեւ “Դոգմա”-ի ակումբային համերգը, որի ժամանակ խմբին ընկերակցում էին այլ կատարողներ` Վահագն Ամիրխանյան (կիթառ), Եվա (վոկալ), Կարեն (կիթառ): Նրանք իրենց կատարումներով շնորհավորեցին խմբին:
«Մեցցո»-ի հիմնադիր Կամո Մովսիսյանը, շնորհավորելով «Դոգմա»-ին, ասաց, որ ակումբը հյուրընկալել է խմբին` հաշվի առնելով երաժշտության բարձր որակը:
“Ռեինկարնացիա” խմբի մենակատար Ռոլանդը, շնորհավորելով “Դոգմա”-ի տարեդարձը, ասաց. “Եկել եմ շնորհավորելու ընկերներիս: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան նման ռոք-երաժիշտներ”:
“Դոգմա” խումբն իր հյուրերի համար պատրաստել էր տորթ եւ շամպայն:
Բաս-կիթառահար Վարդանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն տարի նման միջոցառումներ են կազմակերպում: Իսկ վոկալիստ Զառան, ով նաեւ բառերի հեղինակն է, ասաց, որ “Դոգմա”-ն ընտրում է տարբեր թեմաներ, որոնց մասին շատ քիչ է խոսվում:
Նաիրա Գյուրջինյանը, խմբի մասին խոսելով, առանձնացրեց Զառային իր անզուգական վոկալով: Խմբի աշխատանքը նա գնահատեց այսպես. “Դոգման դոգմա է” :):
“Դոգմա” խումբը ստեղծվել է 2007 թ-ին:Առաջին համերգը (ակումբային) եղել է 2007-ի փետրվարին: Այժմ խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով. Զառա (վոկալ), Վարդան (բաս), Դերո (հարվածային գործիքներ), Հենո (կիթառ):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ասատուր Եսայանց /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: