Dollar փարթի փող սիրողների համար
Ունենա՞լ, թե՞ չունենալ. դոլարի մասին է խոսքը: :) Եթե ունես, Black Code ակումբի “$” փարթիի հյուրն ես: Նոյեմբերի 13-ին ակումբում հարուստ հյուրերի էին սպասում:
“Փողոտ” փարթիին որքան հնարավոր է շատ ոսկեղեն կրելը խիստ ցանկալի էր, բայց նկարներից կհասկանաք` ոչ պարտադիր: :) Գիշերային ավազակներին զարդեր “նվիրելու” ցանկություն հայերը չունեն: Բացի այդ, բացառված չէ, որ I like to move it, move it երգի ռեմիքսի ժամանակ ինքնամոռաց պարելիս գլխի անզգույշ շարժում, ու Ձեր հաստ, ոսկե վզնոցը մեկ այլ ինքնամոռացի պարանոցին հայտնվի: :)
“Ֆրանկլինը ԱՄՆ-ի ամենալավ նախագահն է եղել: Իրեն ենք համակրում, դրա համար էլ հրավիրատոմսերը 100 դոլարի տեսքով են: Ակումբի դիզայնը դոլարի թեմայով է: Նոն-ստոպ երեկո է լինելու, դոլար սիրողներ են մեզ հյուր գալու: Դրամով ոչինչ չի վաճառվելու, մուտքի տոմսն էլ տասը դոլար է: Ոչ ստանդարտ մթնոլորտ ենք ուզում ստեղծել, դրամով կարող են ցանկացած ակումբ գնալ”,- ասաց Black Code ակումբի տնօրեն Կամո Ադուլյանը:
Ակումբի բոլոր անդամներն էլ աստղեր են
$ նշանը դարձել էր ակումբի այցեքարտը: Black Code-ում $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $-ի տեսքով անձրեւ էր եկել: Հյուրերի կազմից պարզվեց, որ տղաները փող ավելի շատ են սիրում, մանավանդ արտասահմանյան միքսերի ներքո “հայկականոտ” պարողները: Բայց աղջիկներն էլ իրենց պարերով հակառակը ապացուցեցին: :)
“Այսօր զուտ հարուստ տեսք ունենալ է պետք. ոսկեղենը շատ լինի: Ակումբի բոլոր անդամներն էլ մեզ համար աստղեր են, յուրահատուկ անուններ չեմ ուզում նշել: Դիջեյը ամեն ինչ հնչեցնելու է` ըստ մարդկանց խմածության աստիճանի:), հայտնի դիջեյ Arm Pro-ն է մարդկանց ուրախացնելու է”,- ասաց Կամո Ադուլյանը:
Երեկոյի գլխավոր անակնկալը. ով ամենաշատը փող կծախսի ակումբում, հարյուր դոլար դրամական պարգեւ կստանա:
Հ.Գ. “Դոլար” փարթիից “հետ մնացածների” համար ուրախալի լուր. ակումբում եվրո փարթի էլ է կազմակերպվելու:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
4,868






