×


Աննա Խաչատրյան

Դոն Ասկարյան

Ֆոտոցուցահանդես եւ կինոդիտում Նարեկացի կենտրոնում Հունվարի 21-ին Նարեկացի արվեստի կենտրոնոմ բացվես կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանի ֆոտոցուցահանդեսը, որին հաջորդեց “Արարատ - 14 տեսարան” ֆիլմի ցուցադրությունը: Դոն Ասկարյան Bravo.am-ի հետ զրույցում Դոն Ասկարյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են 1969 թ-ից մինչ օրս կատարած աշխատանքներ. “Դրանք կատարվել են Հայաստանում, Բեռլինում, Գյուլիստանում եւ շատ այլ վայրերում”: Նկարների մեծ մասը ցուցադրվել է տարբեր երկրներում. “Դրանցից 4-ն առաջին անգամ եմ ներկայացնում”:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից Լուսանկարչական գործերի մի մասը ներկայացված էր էլեկտրոնային տարբերակով. այցելուները հնարավորություն ունեին մեծ էկրանին կամ համակարգչի մոնիտորի վրա տեսնել լուսանկարչի նոր գործերը:
Բացման խոսքում Դոն Ասկարյանը նշեց, որ իր ասելիքը ֆիլմի եւ լուսանկարների մեջ է. “Ես Ձեզ կարող եմ օգնել` հասկանալ դրանք, բայց ասել, թե ինչ եմ դրանցով ուզում ասել` ոչ”: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից Ցուցահանդեսին ներկայացված նկարներն ունեին տարբեր թեմատիկ դրսեւորումներ: Լուսանկարներից բացի, Դոն Ասկարյանը ներկայացրեց նաեւ “Արարատ - 14 տեսարան” գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 2007 թ-ինՀայաստանում: 2009-ին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Ավստրիայում: Դոն Ասկարյանը ցուցահանդեսի բացման ժամանակ Նշենք, որ Դոն Ասկարյանը բազմաթիվ միջազգային կինոմրցանակների դափնեկիր է , մի շարք ֆիլմերի հեղինակ, որոնք ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից`ARD, WDR, ZDF,  Channel 4, 3 sat, Arte եւ այլն: “Վտանգավոր լույս” գրքի հեղինակն է: Դոն Ասկարյանի լուսանկարների ցուցահանդեսը կտեւի մինչ հունվարի 25-ը: Այն կուղեկցվի կինոռեժիսորի հետ հանդիպումներով, նրա ֆիլմերի ցուցադրությամբ եւ վարպետության դասերով: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport