Արդեն երկրորդ անգամ Հայաստանում
Մարդկանց նման բազմություն Հյուսիսային պողոտայում կարելի էր տեսնել միայն 3 տարի առաջ, երբ ամբոխը “Լեւոն՝ նախագահ” էր գոչում:): Իսկ ապրիլի 17-ին հավաքվածների գոչերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեին, քանի որ արդեն երկրորդ տարին է, ինչ գեղեցկուհիներ Էլյա Ալեքսանյանը եւ Անաստասիա Բայկալովան «Dreamflash» կոչվող օճառե պղպջակների փառատոնն են կազմակերպում:
Սա արդեն երկրորդ «Dreamflash»-ն է Հայաստանում, եւ այս տարի այն համընկավ մեր Ծաղկազարդի տոնի հետ: Ինչպես Bravo.am-ի հետ զրույցում նշեց Նաստյան, “այս անգամ մարդկանց բազմությունը ուղղակի շլացուցիչ է: Անգամ այս կարճատեւ անձրեւը մեզ չխանգարեց ըստ արժանվույն անցկացնել 2-րդ «Dreamflash»-ը”:
Նշենք, որ օճառե պղպջակներ բաց թողնելուց բացի Հյուսիսային պողոտայում նաեւ երաժշտությունն էր անպակաս, քանի որ ելույթ ունեցան տարբեր սկսնակ երգիչներ եւ խմբեր: Իր արգենտինական ոճի երգով փրփրե կայսրությունը էլ ավելի ռոմանտիկ դարձրեց սկսնակ երգչուհի Սոնան, ով Bravo.am-ին հայտնեց, որ առաջին ագամ է մասնակցում «Dreamflash»-ին եւ հաճույքով երգում է այս քանակությամբ ուրախ մարդկանց համար:՚
Առաջին անգամ «Dreamflash» փառատոնը անց է կացվել Մոսկվայում 2006 թվականին, ինչից հետո ամբողջ աշխարհում տարեց տարի ավելանում են այդ փառատոնը նշող երկրները: Սովորաբար փառատոնի ժամանակ մարդիկ գունեղ հագուստ են կրում, իհարկե, օճառե պղպջակներ են բաց թողնում եւ ուրախ կարգախոսներ գոչում:
Ի դեպ, այս անգամ մարդիկ ավելի պատրաստված էին եկել. օճառե պղպջակներն իրենց հետ էին բերել, քանի որ տեղում գնելն ավելի թանկ էր:):
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի եւ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: