×


Elite Life Fair

Elite Life Fair

Էլիտար հայերով` VIP Հայաստան Հայաստանի գեղեցիկ եւ հարուստ կյանքով ապրող բարձրաշխարհիկ հասարակության համար Golden Palace հյուրանոցում դեկտեմբերի 12-ին մեկնարկեց Elite Life Fair շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսը: Elite Life Fair Միջոցառմանը ներկայացվեցին ''lux'' եւ ''premium'' դասակարգերի  ապրանքանիշեր: Մեկ հարկի տակ ցուցադրվեցին ազնվական խմիչքներ, սիգարներ, շքեղ եւ թանկարժեք զարդեր, հագուստ, ակսեսուարներ, ինտերիեր, ժամանցի վայրեր: Երեկոյի ողջ ընթացքում հնչում էր դասական երաժշտություն` Mezzo կամերային նվագախմբի կատարմամբ: Mezzo ակումբի անունից ջազ համերգով հանդես եկավ Գարի Քեոսայանը: Գարի Քեոսայանը Elite Life Fair-ում Pomellato, Damiani, Chimento, Talento, Jarretiere, Salvini, Orlando Orlandini, Alfieri&St. John, Nanis, Bliss Gioielli, DoDo, Calgaro իտալական զարդեր, ''հաջողակ մարդկանց վիսկի" տիտղոսով աշխարհում ամենաթանկարժեք շոտլանդական The Macallan վիսկի, հագուստ RIO, Armani Collection, Ferre Milano եւ Նինա Հովնանյանից, բարձրակարգ նյութերով եւ թանկարժեք քարերով շվեյցարական Tissot ժամացույցներ, էլեկտրատեխնիկայի ամենամեծ նվաճումներից մեկը` 55 դյույմ անկյունագծով BeoVision 7-55 հեռուստացույց, Vertu բջջային հեռախոսներ... Ֆինանսապես ապահովված խավը հնարավորություն ուներ գնել ''ընտիր'' ապրելու համար նախատեսված պարագաները հենց ցուցահանդեսի ժամանակ: Նինա Հովնանյանի տաղավարը Ավետիս Խախամյանը` հայ էլիտայի մասին Ցուցահանդեսը կազմակերպած Elite Life ընկերությունն իրեն համարում է հայաստանյան բարձրաշխարհիկ կյանքի մի մասը:  Նման ցուցահանդես կազմակերպվել էր նաեւ ամռանը: “Քանի որ առաջին ցուցահանդեսը բավական մեծ հաջողություն վայելեց, որոշեցինք, որ այն պետք է կրկնել: Նորից մեծ մասշտաբային ցուցահանդես ենք կազմակերպել: Տարեկան մեկ անգամ նման միջոցառում կլինի: Այս անգամ բացօթյա տաղավարում ավտոմեքենաների ցուցադրություն չկա, բայց  մասնակիցների թիվը գրեթե նույնն է”,- ասաց Elite Life ընկերության նախագահ եւ ամսագրի տնօրեն Ավետիս Խախամյանը: Elite Life ընկերության նախագահ եւ ամսագրի տնօրեն Ավետիս Խախամյան Նրբաճաշակությունը կարեւոր չափանիշ ընդունելով` ապրանքանիշերի ընտրության հարցում կազմակերպիչները դժվարացել են. “Ինչու ոչ, հայ էլիտան նրբաճաշակ է եւ շքեղ: Պարզապես նրբաճաշակությունն ու շքեզությունը պետք է համադրել. միշտ չէ, որ շքեղությունը նրբաճաշակ է: Երեք հարյուր տարվա պատմություն ունեցող ընկերությունը չի կարող նրբաճաշակ չլինել”,- ասաց Ավետիս Խախամյանը: Elite Life Chess. շախմատներ սահմանափակ քանակությամբ Elite Life ապրանքանիշը ցուցահանդեսին ներկայացրեց իր թողարկած շախմատների հավաքածուն: Պատրաստման համար օգտագործվել են մուրանյան ապակի եւ թանկարժեք այլ նյութեր: Շախմատների հավաքածուի հեղինակը Ավետիս Խախամյանն է: The Macallan ` հաջողակ մարդկանց վիսկի “Նոյան Տապան” խանութների ցանցն էլ ցուցահանդեսին հայ սպառողին առաջարկեց լավագույն գինիներ ողջ աշխարհից: Ներկայացվեց աշխարհահռչակ The Macallan վիսկին: Շոտլանդական ամենահին ապրանքանիշերից մեկն ունի 4 դարի պատմություն: 2002 թ-ի ապրիլին տեղի ունեցած համաշխարհային աճուրդի ժամանակ այս խմիչքի մեկ շիշը վաճառվել է ռեկորդային գնով` 250 000 ֆունտ սթերլինգով: Ցուցանիշը ընդգրկվել է նաեւ Գինեսի ռեկորդների գրքում: The Macallan-ը վայելում է “հաջողակ մարդկանց վիսկի” տիտղոսը: Elite Life Fair Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջը` Արմինե Հովհաննիսյանին շատ սրտամոտ են երեխաների համար ներկայացված հագուստները: “Ուզում եի մանկանալ, որ այդ գեղեցիկ հագուստները կրեմ:): Տոնական օր է: Այստեղ հավաքվել են ուրախ, շքեղ մարդիկ, որ ավելի տոնական են դարձնում երեկոն: Ուրախ եմ, որ Հայաստանում սկսել ենք իրականացնել նման միջոցառումներ: Թող Նոր տարին դիմավորենք նման լիությամբ ու շքեղությամբ, որ ամբողջ տարին այսպես անցնի”,- ասաց Արմինե Հովհաննիսյանը: Մոդել Սոֆյա Պողոսյան Դաշնակահար Արթուր Փափազյանը կնոջ` Մարալի հետ ուսումնասիրում էին կենցաղային տեխնիկան: Մարալ Պետյանը, ինչպես միշտ, յուրահատակ հանդերձանքով  էր: “Հիվանդ մարդուն “մանիկյուր” պետք չէ անել. պետք է մարմինը, միտքը, հոգին էլ առողջ լինի: Հուսադրիչ ցուցահանդես է, մաղթում եմ, որ շարունակական բնույթ կրի: Գիթությունը շատ է զարգացել, եւ եթե գերմանացիները հրաշալի տեխնիկա են ստեղծել, պետք է իմանանք, որ  նրանց արմատները արմեններն են: Հայերը շատ տաղանդավոր են”: Մոդել Արմինե Խաչատրյան Elite Life Fair- ի հյուրերը շրջեցին բոլոր տաղավարներով, համտեսեցին Mokka թխվածքները, շամպայնն անպակաս էր, վայելեցին Արտո Թունջբոյաջյանի համերգը Էլիտար եւ շքեղ Հայաստանում, օհ, Elite Life Fair ցուցահանդեսում: :) Երեկոն շքեղ էր եւ խոստումնալից… Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին