×


Էմմի եւ Միհրան

Էմմի եւ Միհրան

“Շուտով պատրաստ կլինի “Հեյ”-ի տեսահոլովակը”:) Bravo.am-ը ձեզ խոստացել էր պատմել, թե ինչով են զբաղված “Եվրատեսիլ”-ի ֆավորիտ մասնակիցները: Այդ առիթով մենք զրուցել ենք նաեւ Էմմիի եւ Միհրանի հետ: Պարզվում է` այս զույգն իր անակնկալները դեռ շարունակում է: Մեզ հետ զրույցում Էմմին եւ Միհրանն ասացին, որ երկրպագուների համար շատ շուտով պատրաստ կլինի “Հեյ” երգի տեսահելովակը: :) Փետրվարի 20-ին Էմմին եւ Միհրանը կմեկնեն ԱՄՆ, որտեղ էլ կկատարվեն նկարահանումները: Զույգն իր խորին շնորհակալությունն է հայտնում իր երկրպագուներին. “Նրանք մեր կողքին են եւ լավ, եւ վատ պահերին, թույլ չէին տալիս, որ մենք տխրենք”: Շուտով պատրաստ կլինի “Հեյ” երգի տեսահելովակը Քվեարկության մասին խոսելով` Էմմին ասաց, որ կփորձեն ջրի երես հանել այն, ինչ իրականում կատարվում է. “Հանրային հեռուստատեսությունը խոստացել է մեզ ներկայացնել SMS-ների ընդհանուր արդյունքները, որից հետո պարզ կլինեն մեր հետագա քայլերը”,- ասաց Էմմին: Խոսեցինք նաեւ բջջային օպերատորներին դատի տալու շշուկներից. “Դատարան դեռեւս չենք դիմի”,- ասում է երգչուհին ու հավելում, որ անգամ Ռազմիկ Ամյանի եւ իրենց ձայների գումարի անցողիկության դեպքում իրենք չեն մասնակցի “Եվրատեսիլ”-ին: “Ճիշտ է, մենք դա պետք է անենք երկրպագուների համար, սակայն նրանք մեզ կհասկանան. այսքանից հետո արժանապատվություն ունեցող ոչ մի մարդ չի մասնակցի մրցույթին”: Էմմին ասում է, որ իրենց համար հիմա կարեւորը արդարությունն է, ճշմարտության բացահայտումը: Emmy Իսկ Միհրանը հաղթանակ է համարում երկրպագուների արձագանքները: Ի դեպ, Միհրանին մենք հանդիպեցինք Նկարիչների միությունում: Ցուցահանդեսի բացմանը ժամանած երգչին շրջապատել էին տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ, որոնք գովաբանում էին Միհրանին, նկարվում նրա հետ եւ ասում, որ նրանք հաղթել են: Bravo.am-ի հետ զրույցում Միհրանն ասաց, որ մինչեւ փետրվարի 14-ը պատրաստվել են ելույթին, իսկ մրցույթից հետո ժամանակ է հատկացրել ընտանիքին եւ ընկերներին: Միհրանը Էմմիի եւ պարային խմբի հետ եղել է նաեւ Էջմիածնում եւ Գառնիում: Ի՞նչ տպավորություններով է հեռանում Միհրանը Հայաստանից: Այս հարցը ստացավ հետեւյալ պատասխանը. “Շատ լավ, Հայաստանն իմ հայրենիքն է, ես էլի եմ եկել այստեղ ու դեռ կգամ: Ինչ վերաբերում է մրցույթին` կուզեի ամեն ինչ արդար լիներ, թող մյուսներն էլ sms-ների մասին մտածելու փոխարեն լավ շոու անեին”: Emmy and Mihran Ի դեպ, շոուի մասին. Էմմիի ու Միհրանի համագործակցության եւ “Եվրատեսիլ”-ին մասնակցելու գաղափարը եղել է Հրաչ Քեշիշյանինն ու Հանրային հեռուստատեսությանը. “Մեզ ասել էին , որ այս տարի լինելու է ոչ թե մասնակիցների, այլ երգի մրցույթ: Դրանից հետո ես մեկնեցի ԱՄՆ, սկսեցինք նախապատրաստվել մրցույթին ու շոու բեմադրել, առաջարկներ ստացանք տարբեր կոմպոզիտորների կողմից, Բելգիայից, Թուրքիայից, Գերմանիայից եւ Հայաստանից”,- ասաց Էմմին: Սակայն հետագայում ծրագրերը փոխվեցին: Արդարության հասնելու ձգտումով Էմմին կշարունակի իր բուռն գործունեությունը: Երգչուհին եւս մեկ անգամ շնորհակալ է իր երկրպագուներից, որոնց կոչ է անում, որ մյուս տարի իրենց ձայները տան Ռազմիկ Ամյանին. “Նա արժանի է մասնակցել “Եվրատեսիլ”-ին””: Emmy and Mihran Միհրանը նույնպես բարձր է գնահատում Ռազմիկին. “Բոլորս էլ գիտենք` ինչ լավ երգիչ է Ռազմիկ Ամյանը”: Ի պատասխան այն հարցին, թե “Հեյ” երգի տեսահոլովակից բացի կշարունակեն Էմմին եւ Միհրանը համագործակցությունը, Միհրանն ասաց. “Իհարկե, մայիսին ԱՄՆ-ում կունենանք մեծ համերգ, որը հնարավոր է բերենք նաեւ Երեւան”: Այլ ծրագրեր էլ կան, որոնց մասին հետո կմանրամասնեն: Զրույցի վերջում Էմմին ասաց, որ շուտով կհրավիրեն մամուլի ասուլիս, որտեղ ավելի պարզ կխոսեն ու շատ հարցերի պատասխանները կտան: Bravo.am-ը կհետեւի եւ ձեզ կներկայացնի գործողությունների ընթացքը, իսկ դուք հետեւեք մեր թողարկումններին: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին