×


“Empyray”-ի խիղճը

“Empyray”-ի խիղճը

Ռոք-խումբը անիմացիոն տեսահոլովակ է նկարահանում “Empyray” ռոք-խումբը երրորդ ձայնասկավառակի համար արդեն երկու պատրաստ ստեղծագործություն ունի: “Մոտ է ավարտը” երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել: Շուտով այն Հոլանդիայից Հայաստան կհասնի, Bravo.am-ն էլ այն կներկայացնի: “Մոտ է ավարտը” երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը խմբի անդամ Գիսանե Պալյանն է: Տեսահոլովակը հոլանդահայ ռեժիսոր Լորիսն է նկարահանել. “Այնտեղի տեսակի մարդ է` լավ  իմաստով: Իր գործը լավ գիտի: Նայեցինք մի քանի գործ, որ արտասահմանցիների համար էր արել, լավն էին: Ինչ-որ սկզբունքային հարցեր կար, պայմանավորվեցինք, որ պետք է մեր սրտով լինի, ինքն էլ նկարեց”,- պատմեց “Empyray”-ի վոկալիստ Սարգիս Մանուկյանը: Sargis Manukyan Տեսահոլովակը նկարահանվել է տաղավարում, անիմացիոն մոնտաժ է արվելու: “Լավ թիմ է աշխատել: Հիմա Լորիսը Հոլանդիայի կինոստուդիաներից մեկում այն տեխնիկայով, որը ցավոք այստեղ չկա, մոնտաժ է անում: Մի քանի կադր ուղարկել է լուսանկարի տեսքով: Մենք սկզբունքորեն դեմ էինք, որ  մուլտիպլիկացիոն բան դառնա, ինքը փոխել է միջավայրը: Դատելով այդ մի քանի կադրով` ռեալիզմի մեջ, բայց  ոչ շատ ռեալ տեսահոլովակ է, շատ չեմ ուզում մանրանալ` ձեռք է տիեզերքի մեջ, ձեռքի մեջ էլ լիքը ուրիշ բաներ կան”,- Bravo.am-ին պատմեց Սարգիս Մանուկյանը: “Ես չարագործն եմ այն հեքիաթի, որ թշնամիդ քեզ կպատմի” “Մոտ է ավարտը” երգը մարդու ներաշխարհի, խղճի մասին է, որ “մեկ-մեկ խոսում է մարդու հետ”: “Ես չարագործն եմ այն հեքիաթի, որ թշնամիդ քեզ կպատմի”,- երգում է “Empyray”-ի Սարգիսը: Նա Bravo.am-ի մի քանի “խղճային” հարցերի պատասխանեց: - Քո խիղճն ի՞նչ է  քեզ ասում: - Ի՞մ խիղճը… Շատ բան է ասում ինձ, ես ապրում եմ այնպես, ինչպես խիղճս է ասում: Հակառակ ձեւով ապրեի, լավ չէր լինի: Երգից օրինակ բերեմ` ասվում է` “Ես չարագործն եմ այն հեքիաթի, որ թշնամիդ քեզ միշտ կպատմի”: Թշնամին քո խղճին միշտ ցանկանում է դարձնել քո թշնամին: Քո բոլոր խնդիրները… Կոպիտ ասած` ասում են չէ` ի՞նչ ես ընկել խղճիդ հետեւից: Թշնամու ուժեղ մարտավարությունը քեզ ոչնչացնելու համար խղճիդ ձեռքում պահելն է: Կործանում են այդպես մարդկանց: Empyray - Ի՞սկ քո խիղճը… - Չեմ ուզում հրապարակայնորեն խոսել` որ պահին ինչ է ասում խիղճս:): - Շա՞տ են նման պահերը: Տանջվում ե՞ս: - Չեմ թողնում, որ տանջի: Այնպես եմ անում, որ չտանջվեմ. ինչ-որ խիղճն ասում է, անում եմ: Բայց դե հարյուր տոսկոս չես կարող ապրել ինչպես խիղճդ է ուզում, փորձում ես տենց ապրես: - Լորիսի հետ ինչպե՞ս ծանոթացաք: - Աշնանն ենք ծանոթացել, բարեկամների մոտ էր եկել: Երեք տեսահոլովակ է նկարահանել, առաջինը մերն է մոնտաժում: Չգիտեմ` այդ իրավունքն ունեի ասելու, բայց նկարահանել է “The Beautified Project” խմբի, Սոնա Շահգելդյանի եւ “Հայ Սուպերսթար” նախագծի նախկին մասնակիցներից Լուսինեի տեսահոլովակները: Ցանկանում է մտնել հայկական շուկա, բայց իր պատկերացումներով, լավ երաժշտության միջոցով: Empyray - Ի՞նչ արժեցավ տեսահալովակը: - Ոչ մի գումարային հարց չի եղել, միայն տեխնիկական ծախսեր ենք արել: Եթե այդ ամբողջը ֆինանսով անեինք, տակից դուրս չէինք գա: Եթե լավ ստացվեց, կսկսենք համագործալցել: Մեր մյուս ընկերը` Արտյոմ Հովակիմյանն էլ է “Empyray”-ի համար նորից տեսահոլովակ նկարահանելու: Նա “Դու չկաս”, “Հուր է” տեսահոլովակների ռեժիսորն է: Միացյալ Նահանգներում էր, երեք օր է` եկել է: Երգը դեռ չենք որոշել: Ի դեպ, երրորդ ալբոմի արդեն պատրաստ երկրորդ երգն էլ նվիրված է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին: Երգի մի մասն անգլերեն է, մյուսը` հայերեն: Երգը հնչելու է Վիկի մարտերից առաջ: “Փոխադարձ գնահատանքի եւ հարգանքի արդյունքում է ստեղծվել: Ինքն առաջարկեց, մենք էլ ցանկություն ունեինք: Անցյալ տարի արդեն այդ խոսակցությունը կար, բայց չենք կարող միանգամից թքել կպցնել, պետք է հասունանար երգը”,- ասաց Սարգիս Մանուկյանը: “Empyray” ռոք-խումբը Bravo.am-ը փորփրել է “Empyray” ռոք-խմբի անցյալն ու ներկան: Ինչո՞ւ եւ ինչի՞ց է բողոքում “Empyray”-ի վոկալիստը, թե՞ չի բողոքում ու տանել չի կարող այդ հարցը… Սպասեք հարցազրույցին: Փակագծերը մեր կայքում են բացվում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` “Empyray” խմբի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին