×


“Եվրոպայի օր”

“Եվրոպայի օր”

Տոնեցին ԵՄ գաղափարը : ) Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը հունիսի 4-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում “Եվրոպայի օրվան” նվիրված դասական համերգ էր կազմակերպել: Ելույթ ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Երեկոյին ներկա էին նախարարներ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, ընկերներ, հյուրեր: ):  “Եվրոպայի օրվան” նվիրված դասական համերգ “Արամ Խաչատրյան” համերգասրահում  Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Նա շնորհավորեց ներկաներին “Եվրոպայի օրվա” առթիվ: “Հավաքվել ենք տոնելու Եվրոպական Միության գաղափարը: Գաղափար, որի շուրջ միավորվել է եվրոպական 27 երկիր: Սրան հասնելու համար մեզնից պահանջվեց երկու աշխարհամարտ: Ծրագիրը դեռ ընթացքի մեջ է. շինարարությունը դեռ չի ավարտվել: Անընդհատ նոր տարածքներ են ներառվում եվրոպական հովանու ներքո: Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության ներկայությունը տարիների ընթացքում էապես ընդլայնվել է: Հուլիսի երկրորդ կեսին Հայաստանի հետ կմեկնարկեն ասոցիացման համաձայնագրի բանակցությունները”,- ասաց  Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Nerses Yeritsyan & Hranush Hakobyan Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց Էնեսկուի առաջին “Ռումինական ռապսոդիան”, հատվածներ Բիզեի “Կարմեն” օպերայից, Մոցարտի, Վերդիի ստեղծագործություններից: Հնչեց նաեւ Արամ Խաչատրյանի “Գայանե” բալետից “Օրորը” ու “Սուսերով պարը”: Դիրիժորը Ռուբեն Ասատրյանն էր, մենակատարները` սոպրանո Հասմիկ Թորոսյանը, մեցո սոպրանո Նարինե Անանիկյանը, տենոր Պերճ Քարազյանը: Ruben Asatryan Ի դեպ, Եվրոպական Միության ստեղծման ուղղությամբ առաջին քայլը կատարվել է 1950 թվականի մայիսի 9-ին: Այդ օրը Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը միջազգային մամուլին դիմել է հռչակագրով, ուր կոչ էր անում Ֆրանսիային, Գերմանիային եւ եվրոպական այլ երկրներին միավորել իրենց ածխի ու պողպատի արտադրությունը` որպես “եվրոպական դաշնության առաջին կոնկրետ հիմք”: Նա առաջարկում էր ստեղծել վերազգային եվրոպական կառույց, որը կտնօրիներ այն ժամանակ ռազմական ուժի հիմք հանդիսացող ածխի ու պողպատի արտադրությունը: 1985 թվականին Միլանում կայացած ԵՄ առաջնորդների գագաթաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես “Եվրոպայի օր”: Յուրաքանչյուր երկիր, որը ժողովրդավարական կարգով որոշում է անդամակցել Եվրոպական Միությանը, հաստատում է խաղաղության եւ համերաշխության հիմնարար արժեքներին իր հավատարմությունը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW