Orange-ը աջակցում է մրցույթի հեռարձակմանն ու ասում է «Բարև Օսլո» Orange ընկերությունը, հանդիսանալով «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի պաշտոնական գործընկեր, հնարավորություն է ընձեռել իր բաժանորդներին մասնակցելու հատուկ SMS-մրցույթին եւ մեկնել Օսլո: Ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ, Orange-ի բաժանորդները կարող են իրենց մաղթանքներն ուղարկել «Եվրատեսիլ 2010»-ի Հայաստանի ներկայացուցչին եւ անձամբ հանդիպել նրա հետ, ինչպես նաեւ Եվրատեսիլի եզրափակիչ համերգի հեռարձակման օրը մասնակցել հատուկ միջոցառման: SMS-մրցույթը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլը կտեւի մինչեւ մայիսի 13-ը: Այս փուլում լավագույն արդյունքները ցուցաբերած 4 մասնակիցներ, հավաքելով ամենամեծ թվով միավորներ, կմեկնեն Օսլո` ներկա գտնվելու “Եվրատեսիլ”-ի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ համերգներին: Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթի առաջին փուլում, կշարունակեն մասնակցել մրցույթին մինչեւ մայիսի 25-ը: Այս փուլի 125 լավագույնները կստանան տարբեր մրցանակներ: «Բարև Օսլո» նախաձեռնության շրջանակներում Orange-ի բոլոր բաժանորդները կարող են իրենց բարեմաղթանքներն ու քաջալերման խոսքերն ուղղել Հայաստանը ներկայացնող մասնակից Եվա Ռիվասին, իսկ լավագույն մաղթանքների հեղինակները, որոնց կընտրի ինքը` երգչուհին, անձամբ կհանդիպեն նրան եւ կստանան նվերներ նրա կողմից: Այս տարվա «Եվրատեսիլը» Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի Orange-ի աջակցությամբ: «Բարև Օսլո» նախագծի մանրամասները հասանելի են www.orangearmenia.am կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: