×


Եվա Ռիվաս

Եվա Ռիվաս

“Եվրատեսիլ”-ում մեր ներկայացուցիչը մեկնել է պրոմո-տուրի “Եվրատեսիլ 2010” միջազգային մրցույթում մեր երկիրը ներկայացնող Եվա Ռիվասը մեկնել է պրոմո-շրջագայությունների: Քաղաքների ցուցակը մեծ է` Կիեւ, Մոսկվա, Թել Ավիվ եւ այլն: «Մենք գնալու ենք Հունաստան, Սլովենիա, Իսրայել եւ մի շարք այլ երկրներ. եթե պետք է, ուրեմն պետք է: Գործի ժամանակ երբեք գլուխ չեմ պահում»,- ասում է Ռիվասը: Փետրվարի 14-ից հետո Եվան ազատ ժամանակ գրեթե չունի: “Եվրատեսիլ 2010”-ում մեր դեսպանի օրը հաշվարկված է ժամերով: Օրական մի քանի ժամ հայերենի եւ անգլերենի պարապմունքներ, վոկալի դասեր, «Apricot stone» երգի փորձեր: Eva Rivas Երկրպագուների նամակներին պատասխանելու հարցում էլ Եվան գլուխ չի պահում. ճիշտ է, ժամանակը քիչ է, բայց, ինչպես ինքն է ասում, երկրպագուները բոլորից կարեւոր են: «Իմ թիմակիցներն ամեն օր բերում են բազում դրական նամակներ, եւ ես բոլորին պատասխանում եմ: Դա շատ ժամանակ է խլում, բայց ես մեծ սիրով եմ գրում: Այդ պատճառով էլ օրական 5 ժամ եմ քնում»: Թեեւ շրջագայություններն արդեն սկսվել են, բայց Եվան մեծ դժվարությամբ է հեռանում Երեւանից: Այստեղ եւ եղանակը, եւ մարդիկ ջերմ են: «Շատ եմ կապվել այս քաղաքին, այստեղ ամեն ինչ հրաշալի է: Կլիման այնքան լավն է, որ եթե մի քիչ ավելի երկար մնամ այստեղ, հնարավոր է` ձայնս երկու օկտավա բացվի»,- ասում է Եվան եւ հայերենով ավելացնում,- «Ուզում եմ տուն գնել Երեւանում եւ ապրել այստեղ»: Մեկնելուց առաջ Եվան խոստանում է. իր այցելած ամեն երկրում ծիրանենի է տնկելու` որպես հուշ ծիրանի հայրենիք Հայաստանից: Այս մասին Հ1-ի տեսանյութը կարող եք դիտել այստեղ: Աղբյուրը` Հ1 Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին