×


“EXPO BEAUTY 2010”

“EXPO BEAUTY 2010”

Բացվեց հերթական ցուցահանդեսը Մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց “Տարվա ամենագեղեցիկ ցուցահանդեսը”` “EXPO BEAUTY 2010”-ը, որը կտեւի մինչեւ մարտի 7-ը: LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն այս անգամ այն անվանել է “Գեղեցկություն եւ Առողջություն”: “Կարծում եմ, գեղեցկությունն ու առողջությունը սերտորեն կապված են միմյանց”, - Bravo.am-ի հետ զրույցում ասաց LOGOS EXPO-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Մարի Ղաբազյանը: Mari Ghazaryan “EXPO BEAUTY 2010”- ը 6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն է, որին մասնակցում են մոտ 50 կազմակերպություններ Հայաստանից եւ արտերկրից: Կազմակերպիչների հավաստմամբ, ցուցահանդեսի նպատակն է գեղեցկությանն ու առողջությանը վերաբերող ապրանքների եւ ծառայությունների ներկայացումը, գովազդի եւ իմիջի ձեւավորումը, նոր գործնական հարաբերությունների հաստատումը: Համալիրի սրահում տեղակայված տաղավարներում ներկայացված էին տարբեր ընկերությունների արտադրանքը հետեւյալ թեմատիկ բաժիններով. բուժական եւ դեկորատիվ կոսմետիկա, պարֆումերիա, մարմնի եւ մազերի խնամքի պարագաներ, ինտերիերի ձեւավորման պարագաներ, զարդեր, հարսանեկան զգեստներ, հագուստ, կոշիկ եւ այլ պարագաներ: Իսկ “Առողջություն եւ դեղագործություն” բաժնում՝ կանխարգելման բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, ախտորոշում, մայրություն եւ մանկություն, բժշկական սարքավորումներ, հիգիենա: “EXPO BEAUTY 2010” ցուցահանդեսը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Բացի կազմակերպություններից կային նաեւ անհատ դիզայներներ: Հասմիկ Գրիգորյանը ներկայացրել էր իր պատրաստած լուսամփոփերը: “Այս ցուցահանդեսին մասնակցում եմ առաջին անգամ:Կարծում եմ, այն լավ հնարավորություն է հասարակությանը քո պատրաստածն ու մտածածը ներկայացնելու եւ դրանց գնահատականը ստանալու համար”,- ասաց Հասմիկը: Տաղավարներից մեկում հանդիպեցինք նաեւ “Design DeLuxe” ամսագրի գլխավոր տնօրեն Գագա Ամատունուն: Ամսագիրը նույնպես մասնակցում էր ցուցահանդեսին՝ ներկայացնելով թեմատիկ տպագրություններ: Գագան ասաց, որ մրցույթին մասնակցում են առաջին անգամ. “Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու եւ գովազդի համար”: Նշենք, որ “EXPO BEAUTY 2010”-ը հագեցած է լինելու գործնական եւ մրցութային միջոցառումներով՝ “Միսս EXPO BEAUTY 2010”, “Ցուցադրումներ”, “Մասթեր Կլասս”, “Լուսանկարահանումներ”: “EXPO BEAUTY 2010” Իսկ “Առողջություն եւ Դեղագործություն EXPO 2010” ցուցահանդեսի շրջանակներում կլինեն “Վարպետաց դասեր”, “Կլոր սեղաններ”, “Դեմքի եւ մարմնի խնամքի ծրագրեր”, “Բուժիչ կոսմետիկական գործընթացներ”: “EXPO BEAUTY 2010”-ի փակման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 7-ին: Տեքստը՝ Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին