×


Bryusov REVOLUTION

Ֆլեշ-մոբ

“Մի կին - Մի աշխարհը” ուշադրություն գրավեց Bravo.am պատմել է, որ ընթացքի մեջ է “Մի կին - Մի աշխարհ” խորագիրը կրող լուսանկարների բաց մրցույթը: Նպատակը հասարակական կյանքում կանանց ակտիվ ներգրավվածության ու ստեղծագործ մոտեցմամբ կնոջ կերպարի ներկայացումն է: Մեր կայքը հանդիսանում է մրցույթի ինֆորմացիոն հովանավորը:  “Մի կին - Մի աշխարհ” Գարնան առաջին ամսվա վերջին օրը` մարտի 31-ին, մրցույթի կազմակերպիչները Կասկադում, “Մոսկվա” կինոթատրոնի բակում եւ  Հյուսիսային պողոտայում ֆլեշ-մոբ անցկացրին: Մասնակիցներն աշխարհը խորհրդանշող շրջան կազմեցին` ձեռքներում ցուցահանդեսի պոստերները, շրջանի մեջտեղում էլ կինն էր կանգնած: Ֆլեշ-մոբի ժամանակ մարդիկ հավաքվում են նույն վայրում, 5 րոպեի ընթացքում նախօրոք համաձայնեցված գործողություն կատարում եւ տարբեր ուղղություններով ցրվում` կարծես ոչինչ էլ չի եղել: “Մեր կարծիքով, երիտասարդական ֆոտոմրցույթի մասին տեղեկացնելու ամենահարմար ձեւը ֆլեշ-մոբն է: Կայծակնային արագությամբ ամբոխը հավաքվում է, մարդիկ զարմանում են` ինչ է կատարվում: Մենք խորհրդանշական ձեւով կազմակերպեցինք: Այսպես ուզում ենք ցույց տալ, որ աշխարհը պտտվում է կնոջ շուրջը”,- ասաց կազմակերպիչներից Հայկ Մամիջանյանը: Մասնակիցներն աշխարհը խորհրդանշող շրջան կազմեցին “Շատ հետաքրքիր ձեւ է. ասելու բան ունենք ու անցորդների ուշադրությունն ենք գրավում: Իսկ այն ենք ասում, որ լուսանկարների ցուցահանդես է լինելու` “Մի կին - Մի աշխարհ”: Առանց կնոջ աշխարհ չկա: Պետք է բոլորը հասկանան ու գնահատեն կնոջ դերը: Գենդերային հավասարություն պետք է լինի, տղաներն իրենց չպետք է վեր դասեն: Ես այդ անհավասարությունը չեմ զգում, բայց որ մեծանամ, կարող է զգամ”,- ասաց ֆլեշ-մոբի մասնակիցներից Անին: Հիշեցնենք, որ լավագույն լուսանկարները ներկայացվելու են ապրիլի 7-ին մեկնարկող “Մի կին - Մի աշխարհ” ցուցահանդեսին: Բացումը տեղի կունենա Սիրահարների այգում, այնուհետեւ ցուցահանդեսÁ կտեղափոխվի Նարեկացի արվեստի միության ցուցասրահ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport