×


Fortune ու sexy գիշեր

Fortune ու sexy գիշեր

Երեկվա ակումբային Երեւանը Մարտի 19-ի գիշերը ակումբային տարբերակով լիցքաթափվել ցանկացողները գնացել էին “Giza” ու “Aftershock Republic” ակումբները: Ի՞նչ էին անում: Դե, ինչպես միշտ. խմում, պարում, գոռում, էլի խմում, էլեկտրոնային երաժշտությունից տրամադրությունները բարձրանում էր, շատ տղաներ կանգնած նայում էին` ինչպես են շատ աղջիկներ պարում: Որոշ զույգեր այս ամենին գումարած “հորիզոնական” ցանկությունների “ուղղահայաց” կատարմանն էին տուրք տվել:): Սեւամորթ հյուրերը “Giza” ակումբում “Giza” ակումբում դիջեյ Drive-ի սեթերի տակ մի լավ պարելուց հետո քլաբերների համար երգեց սեւամորթ Fortune-ը: Այս ակումբում երեկ կիրքը շատ էր, որովհետեւ սեւամորթ հյուրերն էին շատ: Փարթի  “Giza” ու “Aftershock Republic” ակումբներում “Aftershock Republic”-ում էլ “Sexy night” էր: House, Progressive ու R&B էր հնչում: Քլաբերները անհամեմատ շատ էին: Go Go աղջիկները` Elana խումբը ելույթ ունեցավ, երգեց: Ռեփ կարդացող էլ կար: Մնացած “վիճակները” թողնում ենք ձեր երեւակայությանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW