×


Ֆրանկոֆոնիա

Ֆրանկոֆոնիա

Ֆրանսիական ոճով գալա-համերգ “Օ˜, Պաղի, Պաղի…”,- ասաց Նազենի Հովհաննիսյանն ու պատկերացրեց, որ  Ալեքսին թեւանցուկ քայլում է ոչ թե Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում, այլ Փարիզում: Մարտի 20-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյա հոբելյանին նվիրված գալա-համերգը, որի ողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանում ֆրանկոֆոն երկլեզու դպրոցներին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյա հոբելյանին նվիրված գալա-համերգը Մարտի 19-ին պաշտոնապես մեկնարկած Ֆրանկոֆոնիայի օրերի նախաձեռնողը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է: Հայաստանում հավատարմագրված դիվանագետների «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանը ողջունեց երեկոյի հյուրերին` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նախարարներին, դեսպաններին, բարեկամներին: “Ֆրանկոֆոն մշակույթի տոնը նշանավորվելու է մշակութային, կրթական, գեղագիտական միջոցառումների ծրագրերով”,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի կինը: Նազենի Հովհաննիսյանը եւ «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյան Դահլիճը լցված էր ֆրանսերենով, ֆրանսիական երգերով, ոճով, բույրով: Էմմա Պետրոսյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Միսթր X-ը, Էրիկը, Նաիրի Գասպարյանը եւ Նառան ֆրանսերեն երգեր էին կատարում` Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Ալեքսը եւ Նազենի Հովհաննիսյանը Ֆրանսուհու ոճով հագնված Նազենի Հովհաննիսյանը իր հետ երեկոն վարող Ալեքսին, որ Ֆրանսիայից Երեւան է տեղափոխվել երեք տարի առաջ, ապացուցեց, որ ֆրանսերենին իրենից ավելի լավ տիրապետող հայ կա` Շարլ Ազնավուրը: Շանսոնիեի երգերից էլ կատարեցին: “Երաժշտությունը լեզու սովորելու լավագույն միջոցն է”,- համոզված է Նազենին: Նա նշեց, որ ցանկանում է Պատրիսիա Կաասի ձայնից ունենալ: Emma Petrosyan Էրիկը “Աիշա” երգը երգեց: “Սթիվ” պարային համույթը լատինաամերիկյան պարերով հանդես եկավ: Էմմա Պետրոսյանի երգում “Ժը տեմ” բառերն էին հնչում: “Մենք էլ քեզ “ժը տեմ”, Էմմա ջան, բրավո (Bravo.am:))”,- երգչուհուն ասաց Նազենի Հովհաննիսյանը: Avo Khalatyan Հետո Նազենին Ալեքսին ուզում էր ապացուցել, որ երգիչ Գարուն հայ է, եթե հայ էլ չի, նրանից է, որ մարդ մի թերություն պետք է ունենա: Բայց փոխարենը հայ Գարուն` Ավո Խալաթյանը երգեց: Գեղեցիկ արտաքինի հետ կապված հաճոյախոսություններով փոխանակվեցին երգչուհի Նառան ու Նազենի Հովհաննիսյանը: Ալեքսը մոտեցավ ռոյալին կոլեգային անակնկալ  մատուցելու համար: Նազենիին էլ թվաց` ռոյալ են ցանկանում իրեն նվիրել. “Կանայք նյութական են”: Ֆրանսերեն երգեց Ալեքսը Նազենիի համար: Nune Yesayan Երեկոյի անակնկալներից էր նաեւ Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ին ներկայացնող Եվա Ռիվասի ելույթը: “Apricote stone”-ը հնչեց: Նազենին Ալեքսի ֆրանսիական հեռախոսահամարն է վերցնելու, որ մրցույթի օրը  Եվայի համար քվեարկի: Eva Rivas Երեկոն փակեցին փոքրիկ “արեւիկցիները”: Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մեկ ամիս շարունակ  մայրաքաղաքում եւ մարզերում  միջոցառումներ են կազմակերպվելու, որոնք կներկայացնեն Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Ռումինիայի եւ ֆրանկոֆոն այլ երկրների մշակույթը, երաժշտությունը, գրականությունը, գիտությունը, կրթությունը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW