×


“Հարս”

“Հարս”

Պարբերականն այլեւս “Փեսա” ունի :) “Հարս” պարբերականը հունիսի 11-ին Disc Planet խանութ-սրահում ներկայացավ իր “Ամառ 2010” թողարկմամբ: Այսուհետ հանդեսը լույս է տեսնելու “Հարս-Փեսա” տարբերակով եւ երկու շապիկով: Ամառային “Հարսի” շապիկին “Աննա” սերիալի գլխավոր հերոսուհի Արփինե Իսրայելյանն է, իսկ “Փեսան”… Փեսան ասում է` “Տղամարդիկ, ամուսնացեք, ինչ էլ որ լինի…”:): “Հարսի” “Լանա Քեյ փրոդաքշն” ընկերության հիմնադիր տնօրեն, “Հարս”-ի գլխավոր խմբագիր Լանա Խաչատրյանը ամուսնանալ պատրաստվող զույգերին խորհուրդ է տալիս գտնել իրենց հարսանիքի գույնը “Հարս” ու “Փեսա”  բաժիններով պարբերականի մեջ, իմանալ հարսանեկան արարողակարգի նշանակությունը, կողմնորոշվել հագուստի եւ հարակից պարագաների ընտրության հարցում: “Հարսը” հանդես է գալու ամառային, աշնանային, ձմեռային եւ գարնանային թողարկումներով` երեք ամիսը մեկ: “Երիտասարդ կազմով փորձելու ենք ավելի գունեղ ու պայծառ դարձնել մեր “Հարսը”: Փեսացուներն էլ արդեն կարող են իրենց համար հետաքրքիր հարցերի պատասխանները գտնել պարբերականում: Կարեն Խաչատրյանը, ով իմ շատ լավ ընկերն է, այսուհետ օգնելու է ինձ, ամենադժվար գործերը նա է անելու, որ ես կարողանամ երգարվեստում գործերս հասցնել: Ստացվում է. նոր երգեր եմ արդեն ձայնագրվել: “Հարսը” շատ պատասխանատու գործ է, սիրով եմ անում, հուսով եմ`  լավ ընկերներ կդառնան “Հարս”-ն ու նոր ամուսնացող զույգերը, որ պատրաստվում են կյանքում ամենակարեւոր քայլը կատարել: Ուզում ենք հնարավորինս օգտակար լինել նրանց”,- Bravo.am-ին ասաց երգչուհի Լանա Խաչատրյանը: Lana Khachatryan “Հարս”-ի ամառային թողարկման շնորհանդեսին ներկա էին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ` պոտենցիալ հարսնացուներն ու փեսաները:): Լանա Խաչատրյանի նոր` “Հետ-հետ”  երգի պրեմիերան էլ եղավ: Բնականաբար, առանց տոնական տորթի ոչ մի հարսանիք կամ էլ հարսանիքին վերաբերող պարբերականի շնորհանդես չի լինում:): Պարբերականի ստեղծագործական կազմի ամուսնացած լինելը կարեւոր չի, հիմնադիր տնօրենը եւս դեռ կարգավիճակը չի փոխել:): “Դեռ չի լրացել այդ բացը: Գուցե ամպագոռգոռ հնչի, բայց “Հարսի” շապիկին հայտնվելու համար անհրաժեշտ է արժանի լինել: Հարսն աշխարհի ամենապարզ ու մաքուր բանն է, ու հայտնիների վարկանիշը պետք է հնարավորինս մաքուր լինի: Փեսացուների առումով էլ կարեւորելու եմ ինտելեկտն ու արտաքինը, բայց արտաքինից բացի ներքին գրավչություն էլ է պետք”,- նշեց Լանա Խաչատրյանը: “Հարս” Ի դեպ, այսուհետ նորապսակները եւս կարող են տրամադրել իրենց հարսանեկան նկարներն ու հայտնվել ամսագրի էջերում:  “Շատ եմ ուզում` հարսնացուն, որ թերթում է “Հարսի” էջերը, իրեն տեսնի այնտեղ: Միայն հայտնիներին ու պրոֆեսիոնալ մոդելներին չենք ներկայացնելու: Հարսի զգեստը անպայման պետք է սպիտակ լինի, իմ զգեստը միանշանակ ճերմակ է լինելու: Ինքս եղել եմ շապիկին, թեեւ այդ ժամանակ կապ չունեի “Հարս”-ի հետ: Ամուսնության դեպքում գուցե այլ ամսագրի շապիկին չհայտնվեմ, միայն “Հարսի”:)”,- նշեց երգչուհին: Մարիաննա Հովհաննիսյանը երբեք հարսի զգեստ չի փորձել, իրեն այդքան էլ չի պատկերացնում հարսի կարգավիճակով ամսագրի շապիկին, բայց հետաքրքրված է. սիրում է նոր բաներ փորձել. “Այդ կերպարում լինելն ինձ համար դեռ հեքիաթային է թվում: Հարսի շորի կարծրատիպը չեմ սիրում, որ սպիտակ ու ուռած պետք է լինի, կարող է կաթնագույն էլ լինել, երկար պոչով, ջրահարսի կերպարում եմ ուզում լինել”: Astghik Safaryan, Marianna Hovhannisyan & Anushik Alaverdyan Երգչուհին չի ցանկանում, որ ամուսինը շոու-բիզնեսից լինի, բայց Հայկոյին ու Անահիտ Սիմոնյանին շատ համահունչ զույգ է համարում: “Անահիտը համեստ է, Հայկոն` ավելի աշխույժ… Չեմ շտապում ամուսնանալ: Կյանքում մի անգամ ես այդ սխալն անում, բայց տա Աստված, որ երկրորդ անգամ չսխալվես: Ուզում եմ` այդպես լինի”,- ասաց Մարիաննա Հովհաննիսյանը: Աստղիկ Սաֆարյանն էլ Մարիաննայի պես երբեւէ սպիտակ զգեստ չի կրել,  չգիտի էլ` ճիշտ է, թե սխալ, որ հագնում են մինչեւ ամուսնությունը. “Բայց ես երեւի կգերադասեմ չկրել: Շատ լուրջ եմ վերաբերվում, ու միակ հագուստն է, որին հոգեպես պետք է տրամադրվեմ, կարգավիճակի փոփոխություն է լինում: Հանդեսը շատ գրավիչ ու գեղեցիկ է, “Հարս-Փեսա” գաղափարը շատ դուրս եկավ, զույգերը իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները  հաստատ կգտնեն: Ինձ էլ հետաքրքրող նյութեր կլինեն”: “Հարս-Փեսա” Անուշիկ Ալավերդյանը անցյալ տարի նշանվել է, հաջորդ ամռանն էլ պատրաստվում է ամուսնանալ: Երեւի սպիտակ զգեստով մոտոցիկլետ կնստի ու այդպես կներկայանա հարսանիքին: “Մայրիկիս զգեստը փոքր ժամանակ հագել եմ, սնահավատություն չունեմ, ինձ հետաքրքիր են արարողության հետ կապված մանրամասները: Զգեստս արդեն ընտրել եմ նկարներով, տարոսիկներն էլ եմ որոշել` ինչպիսին են լինելու: Ալեքսանդրը 26 տարեկան է, շոու-բիզնեսից չէ, բայց երկու տարի դիջեյ է եղել,  Հնդկաստանի դեսպանատանն է աշխատում”,- Bravo.am-ին պատմեց երգչուհին: Անուշիկի քույրն էլ` կրկին երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, առաջինը հարսնաքույր կլինի:): “Նորաձեւության մոլի երկրպագու եմ, հարսանյաց զգեստների ու պարբերականների` եւս: “Հարս” -ն էլ հետաքրքիր է, շատ կուզեի մի օր հայտնվել համարներից մեկի շապիկին: Դեռ Լանայի հետ կհամագործակցենք, նախ եւ առաջ ընկերուհիներ ենք: Իմ զգեստը հաստատ ոճային է լինելու, ոչ դասական”,- ասաց Արեւիկ Ալավերդյանը: Arevik Alaverdyan Երգիչ, գործիքավորող Նիկն այնքանով է հետաքրքրվում “Հարս”-ով, որ Լանա Խաչատրյանինն է. “Ինձ մտերիմ ընկեր է, ես հարսանիք ասվածից հեռու եմ, ակումբում եմ պատկերացնում իմ հարսանիքը կամ ավելի ռոմանտիկ. կնստենք ինքնաթիռ ու միանգամից շուրջերկրա ուղեւորության…. Հուսով եմ, կինս գոթական վիճակներում, սեւ զգեստով կլինի, ես նման ունիկալ, դեբիլ բաներ ունեմ: Ընտանիքի մարդ եմ, բայց որ կարիերան առաջնային է հիմա, դա հաստատ… Կյանքիս մեծ երազանքը երեխա ունենալն է”,- ասաց Նիկը: Հայաստանին հարսանիքներով ու սիրով լի ամառ ենք մաղթում, “Հարս”-ին էլ` պարբերականով հետաքրքրվող բազմաթիվ նորապսակներ:): Սիրենք իրար, չէ որ դա այնքան հեշտ է:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW