×


«Հաղթողները հայտնի են»

«Հաղթողները հայտնի են»

Կայացավ  Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը Մարտի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայացավ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն-2009»-ը: Փոքր-ինչ ուշացումով կայացած մրցանակաբաշխությունը կատարվեց նույն ձեւաչափով, ինչ նախորդ տարիներին: Լilit Hovhannisyan Մշակույթի նախարարության պահանջով այս տարի եւս ավելացել էին մի քանի անվանակարգեր` այդ թվում Կոմիտասի 140 ամյակին նվիրված` «Տարվա լավագույն Կոմիտաս-140 ալբոմ», «Տարվա լավագույն դասական ալբոմ», «Տարվա լավագույն դասական նախագիծ», «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» եւ այլն: Razmik Amyan Bravo.am-ը հետեւեց իրադարձությունների ընթացքին ետնաբեմից եւ ձեզ է ներկայացնում այն, ինչին ականատես եղավ հանդերձասենյակներում: Միջոցառման ողջ ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում էր Սոֆի Մխեյանը. վերջերս լուրեր էին պտտվում, որ «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում մրցանակակիր կդառնա Սոֆին: Bravo.am-ի հետ զրույցում Սոֆին ասաց, որ ինքն էլ է դրան սպասում. ''Կարծում եմ, բավականաչափ աշխատել եմ, եւ դրա համար նախադրյալներ կան'': Ուշադրություն գրավեց նաեւ Սոֆիի տեսքը. «Չարաճճի տիկնիկի կերպար եմ փորձել ստանալ, մտահղացումն ու բեմադրությունն իմն են: Սկզբում մի փոքր շփոթության մեջ կգցենք հանդիսատեսին, որ չհասկանան` թե ով է բեմում, հետո կգամ ես»: Սոֆիի հանդերձասենյակում նրան օգնում էին ընկերները. «Ինչպես միշտ, իմ կողքին են իմ շատ լավ ընկերները` Անին ու Հրանուշը»: Sofi Mkheyan Տարվա լավագույն երգչին էլ նախապես հանդիպեցինք, ասաց, որ տեղյակ չէ, որ ինքը ներկայացված է այդ անվանակարգում: Ռազմիկի խոսքերով, մրցանակաբաշխությանն եկել էր երգելու: :) Հետաքրքիր ու սիրված կերպար էր ստացել նաեւ Արսեն Գրիգորյանը, ով իր տեսքով ներկաներին հիշեցնում էր Մայքլ Ջեքսոնին ու նրա երկրպագուներին մեծ ուրախություն պարգեւում:): Իսկ Մանե Գրիգորյանի խոսքերով, այս մրցանակաբաշխությունից հայտնի չէ` ինչը կհիշվի, ինչը` ոչ, բայց Մայքլ Ջեքսոնին միշտ կհիշեն: :) Eva Rivas «Տարվա հայտնություն» մրցանակին արժանացած Անի Արզումանյանը եւս շատ ուրախ ու հուզված էր: Իսկ «Տարվա հիթի» մրցանակակիր «Ռեինկարնացիա» խումբը բոլորի հարցերին պատասխանում էր հիթի բառերով` «Էլի լավ ա»:): «Տարվա լավագույն ռոք խումբ» ճանաչվեց Dorians-ը: Մրցանակը ստացավ խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը, ում «ձայնը մի օր աշխարհը պետք է լսի ու ճանաչի» (Արսեն Գրիգորյան): Մեզ հետ զրույցում Dorians-ի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանն ասաց, որ խումբը շուտով իր երկրպագուներին կներկայանա նոր երգով: Իսկ Գոռ Սուջյանը կմասնակցի նաեւ «Եվրատեսիլ 2010»-ին` Եվա Ռիվասին ձայնակցելով: Dorians «Կատուներ»-ն էլ «Տարվա լավագույն ջազ ալբոմը» մրցանակը ստացան իրենց «Կարմիր արեւ» ձայնասկավառակի համար: «Տարվա լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում մրցանակ ստացան Ինգա եւ Անուշ Արշակյանները, քույրերն այժմ գտնվում եմ ԱՄՆ-ում եւ մարտի 27-ին պատրաստվում են համերգով հանդես գալ Միհրանի, Էմմիի, Սիրուշոյի եւ Անդրեի հետ: «Տարվա լավագույն սաունդթրեք» ճանաչվեց «Սպանված աղավնի» ֆիլմի մեղեդին, որի հեղինակն է Հայկոն: :) Ժամանակն անցնում էր, բայց ամենահետաքրքիրն ու սպասվածը առջեւում էր. ո՞վ կդառնա «Տարվա լավագույն երգչուհի», ո՞վ` «Լավագույն երգիչ»: Այս մասին զրույցներն ու քննարկումներն աշխուժանում էին ետնաբեմում, ոմանք էլ շտապում էին շնորհավորել իրենց նախընտրած երգչին ու երգչուհուն: Արսեն Գրիգորյանն ու Մանե Գրիգորյանը Վերջապես ժամը վրա հասավ:). «Տարվա լավագույն երգիչ»`Ռազմիկ Ամյան: Բեմում սկսված ծափերն ու շնորհավորանքները շարունակվեցին նաեւ ետնաբեմում: Մեծ աշխուժություն առաջացրեց «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգը: Լավագույնը ճանաչված Լիլիթ Հովհաննիսյանին եւս մրցանակը զարմանք պատճառեց. երգչուհին ասաց, որ այն ցանկանում է հանձնել Սոֆի Մխեյանին: Ռազմիկ Ամյանի մամայի աչքը լույս լինի  :) «Տարվա լավագույն երգիչ» Ռազմիկ Ամյանը Bravo.am-ի հետ իր «Մամ ջան, աչքդ լույս» արտահայտության մասին խոսեց. «Գիտեմ, թե որքան է տանը նստած սպասել ու անհանգստացել այդ պահի համար: Ես իմ բոլոր մրցանակները նրան եմ նվիրում»: Ինչպես գիտենք, սա Ռազմիկի 2009-ի ոչ թե առաջին, այլ երկրորդ «Տարվա լավագույն երգիչ» մրցանակն է («Armenian Golden Star Awards»): Hasmik Karapetyan Լիլիթ Հովհաննիսյանին իր մրցանակը տխրեցնում է «Էլ չեմ կարում, ուզում եմ լացեմ»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ անգամ պատկերացում չի ունեցել լավագույնը ճանաչվելու մասին: Bravo.am-ի հետ խոսելով իր տպավորությունների մասին` Լիլիթը նշեց, որ իր երգից հետո ուզում էր տուն գնալ: “Կարծում եմ, կան մարդիկ, ովքեր ավելի շատ են աշխատել: Ես անգամ տխրել եմ այս մրցանակի համար. այն պարտավորեցնող է, ու հիմա եթե ուզեմ անել այնպես, ինչպես պետք է աշխատի լավագույն երգչուհին, չեմ կարող, քանի որ հնարավորություններ չկան”: Խորեն Լեւոնյանն ու Գոհար Գասպարյանը Անկախ նրանից` ուզում էր Լիլիթը լացել, թե տխուր էր` լուսանկարիչներն ու երգչուհու մտերիմները հանգիստ չտվեցին նրան. նրանք շնորհավորանքներով ու լուսանկարներով զբաղեցրին Լիլիթ Հովհաննիսյանին ու քողարկեցին նրա արցունքները: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport