×


Հայ աստղեր

Հայ աստղեր

Էմմին եւ մյուսներն ելույթ ունեցան Լոս-Անջելեսում :) Մարտի 27-ին Լոս-Անջելեսի Pasadena Civic դահլիճում, ուր հանդիսատեսի թիվը 3000-ի է հասնում, տեղի ունեցավ համերգային ծրագիր` հայ աստղերի մասնակցությամբ: Համերգին ելույթ ունեցան Էմմին, Սիրուշոն, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Միհրանն ու Անդրեն: Համերգից հետո Bravo.am-ը զրուցեց Էմմիի հետ, ով էլ մեզ պատմեց միջոցառման մանրամասները: Երգչուհին ասաց, որ համերգի կազմակերպիչը USArmenia հեռուստաընկերությունն էր, բայց երգիչներն առաջարկը ստացել են Հայաստանից` “Շարմ” ընկերությունից: Mihran «Մեկ մասից բաղկացած համերգային ծրագիրը վարեց USArmenia-ի հայտնի եւ սիրված հաղորդավար Արայիկ Ղազարյանը: Այն մեկ շնչով ու շատ գեղեցիկ անցավ:) »,- ասաց Էմմին: Յուրաքանչյուր երգիչ կատարել է իր սիրած հիթերից. «Օրինակ, ես ու Միհրանը երգեցինք «Հեյ»-ը, Միհրանը` «Armenia», «If You Want to...» երգերը, ես էլ երգեցի «Կամուրջներ»-ն ու «Մի պահ»-ը: Բոլոր աստղերն երգեցին “Եվրատեսիլի” իրենց երգերը»: :) Էմմին պատմում է, որ պարային համարներով են ուղեկցվել Միհրանի երգերն ու «Հեյ»-ը: Պարել են Քյու Բրեդը, Էլեն Գալստյանը եւ մի շարք այլ պրոֆեսսիոնալ պարողներ: Ellenie Galstyan «Հեյ»-ի տեսահոլովակի աշխատանքներն ընթացքի մեջ են :) Bravo.am-ի հետ զրույցում Էմմին խոսեց նաեւ «Հեյ» երգի տեսահոլովակի մասին: Երգչուհին ասաց, որ տեսահոլովակի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Ի ուրախություն Էմմիի եւ Միհրանի երկրպագուների` տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնվի մինչեւ հունիսի 10-ը, իսկ հունիսի 10-ին Հայաստանում կկայանա Էմմիի ու Միհրանի համերգը: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW