×


Հայկ Կասպարով

Հայկ Կասպարով

Երգիչը մտադիր է մասնակցել “Եվրատեսիլին” Երգիչ Հայկ Կասպարովը պատրաստվում է մասնակցել “Եվրատեսիլ 2010-ի” հայաստանյան նախընտրական փուլին: Այս օրերին երգիչը զբաղվում է իր ելույթի նախապատրաստական  աշխատանքներով: Bravo.am-ը Ձեզ է ներկայացնում երգչի հետ զրույցը եւ ելույթի փորձերի լուսանկարները: :) Hayk Kasparov Հայկ Կասպարովը նախընտրական փուլին ներկայանալու է “Դու գիտես” պարային երգով, որի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերի հեղինակը` երգիչ Սերգեյ Գրիգորյանը: Պարը բեմադրել է պարուսույց Վարդուհի Ալեքսանյանը, 4 պարուհիների հագուստով զբաղվում է ոճաբան Ֆաինա Հարությունյանը, իսկ երգչի հագուստն ուղարկվելու է Իտալիայից. “Բեմականացման մասին մանրամասն չեմ պատմի, այդ օրը բոլորը կտեսնեն, միայն մի գաղտնիք բացեմ. քանի որ մրցույթի օրը` փետրվարի 14-ը, համընկնում է սուրբ Վալենտինի օրվա հետ, բեմականացումն ինչ-որ չափով կապված է տոնի հետ :)”, - ասաց Հայկ Կասպարովը: Hayk Kasparov “Եվրատեսիլի” նախընտրական փուլին նա մասնակցել է նաեւ անցյալ տարի “Give an answer” երգով: Երգչի խոսքերով, այս տարի ավելի լուրջ է նախապատրաստվում. “Անցած տարի այնքան էլ լուրջ չէինք մոտեցել մրցույթին. հայտնվել էի վերջին տեղերում, ելույթիցս գոհ չէի, համարյա բոլոր ելույթների ժամանակ կային ձայնային տեխնիկական խնդիրներ”- ասաց երգիչը: Hayk Kasparov Հայկը նշեց, որ ինքն երգի մրցույթների սիրահար չէ, բայց որոշել է մասնացել “Եվրատեսիլին”. “Հույն երգիչ Սարբեն, ով արդեն մասնակցել է մրցույթին 2007 թվին, Լոնդոնում ինձ առաջարկեց իր հետ դուետով ներկայանալ “Եվրատեսիլին”: Հնարավոր է, հետագայում ընդունեմ նրա առաջարկը”: :) “Եվրատեսիլ” երգի մրցույթում հաղթելու համար, ըստ Հայկ Կասպարովի, առաջնահերթը բեմական արտաքինն է. “Սա այնքան էլ լուրջ մրցույթ չէ, քանի որ հիմնականում sms-ներով քվեարկում են երիտասարդները: Նրանց համար կարեւորն արտաքինն է, նույնիսկ վատ ելույթով կամ երգով հնարավոր է հաղթել”,- կարծում է Հայկը: Hayk Kasparov Կասպարովը մասնակիցներից իր նախապատվությունը տալիս է Էմմիին ե Միհրանին, ասելով, որ  հնարավորության դեպքում հենց նրանց օգտին կքվեարկի. “Էմմին ու Միհրանն ակնհայտ ֆավորիտ են, մանավանդ Էմմին իր փորձառությամբ ապացուցել է, որ արժանի է մասնակացելու այս մրցույթին”: :) Hayk Kasparov “Եվրատեսիլին” պատրաստվելուց բացի, երգիչը ձայնագրում է նոր երգեր, փետրվարի վերջին կմասնակցի Մոսկվայում կայանալիք համերգների, տարվա ընթացքում հավանաբար կթողարկի իր 2-րդ ձայնասկավառակը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Աշոտ Օսիպյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW