Երգիչները որոշել են կապել ճակատագրերը
Երգիչներ Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն որոշել են կապել ճակատագրերը: Այսօր մերձերեւանյան ռեստորաններից մեկում նեղ ընտանեկան շրջանակում տեղի է ունենալու էստրադային երկու աստղերի նշանդրեքի արարողությունը: Եվ չնայած միջոցառումը փակ բնույթ է կրելու` վաղը մենք կփորձենք ձեր ուշադրությանը ներկայացնել մի քանի լուսանկարներ նշանդրեքի արարողությունից:
Հիշեցնենք, որ Հայկոյի եւ Անահիտի սիրավեպի մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում, սակայն մինչ օրս ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում էին:
Bravo.am-ը շնորհավորում է ապագա նորապսակներին եւ մաղթում նրանց անսահման սեր եւ երջանկություն:


×
28,056






