×


Highland Metalfest

Highland Metalfest

Հայերը զգացին ծանրությունը : ) Yeeeeeeeee, աաաաաաա, Yooooooo, բոոոոո : )… “Մետալ ֆորեվը”… Երեկ Երեւանի օդը, լավ իմաստով, ծանրացել էր:): Հունիսի 14-ին  Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հարդ-ռոքից էլ ծանր երաժշտություն էր հնչում, կայացավ Highland Metalfest-ը: Փառատոնին ելույթ ունեցող խմբերը նշեցին, որ հայ երկրպագուներն էլ են շատ զիլ բղավում, չէ, մետալի ժամանակ գոռում են:): Highland Metalfest Մետալ փառատոնի ընթացքում իրենց էլեկտրական ու բաս-կիթառներով,  հարվածային ու ստեղնաշարային գործիքներով մթնոլորտը պատռում, ճեղքում, կիսում էին 8 հայկական եւ արտասահմանյան մետալ խմբեր: Այս ոճում հանդես եկող հայկական խմբերն էին “Blood Inheritance”-ը (Brutal Death Metal), կանացի դեմքով “Դիվահար”-ն (Black Metal) ու “Ayas”-ը (Oriental Metal): Վրաստանից հյուրընկալվել էին “Psychometria” (Deathcore) եւ “Dismorial” (Progressive Death Metal) խմբերն, Իրանից` “Aprigon”-ը (Operatic Power Metal) ու Azhirock-ը (Progressive Death Metal): Որպես ամենահամեղ պատառ ու ամենաերկարը նվագեց, երգեց ու գոռաց Միացյալ Նահանգներից ժամանած “Horse the Band” (Nintendocore) մետալ խումբը: Highland Metalfest Փառատոնին ներկա հայերը պատրաստ էին ծանր զգացողությունների, վայելում էին Highland Metalfest-ը, բայց ներկաների քանակը ծանրակշիռ չէր:): “Ծախսերը շատ մեծ են, փառատոնը կազմակերպելիս գիտեի, որ շատ փող եմ կորցնելու, դահլիճն էլ կիսով չափ պակաս է, բայց ուզում եմ ծանր Հայաստանում զարգացնել ծանր երաժշտությունը: Սա երկրորդ Highland Metalfest-ն է, առաջինը 2008-ին է կայացել, դժվար է, ծանր է, հիասթափություններ կան, բայց եթե ամեն ինչ լավ գնա, էլի կկազմակերպեմ: Ձմեռային քնից հետո Երեւանում սա առաջին մետալային ծիծեռնակն է:)”,- Bravo.am-ին ասաց փառատոնի կազմակերպիչ Արսեն Հակոբյանը: Արսենը ինտերնետում Pinhead անունով է հայտնի, ոչ մի կազմակերպություն չի ներկայացնում, շոու-բիզնեսով չի պատրաստվում զբաղվել, ուղղակի անհատ է, որ շատ է սիրում ծանր երաժշտությունը ու հատկապես այն խումբը,  որ հրավիրել է ԱՄՆ-ից. “Հինգ տարի է` “Horse the Band”-ի մեծ ֆանատն եմ: Կյանքի ամենաերջանիկ բաներից է, երբ ոչ թե դու ես գնում քո սիրած խմբերից ինչ-որ մեկի համերգին, այլ կարողանում ես բերել, որ ինքը քեզ համար նվագի, դու էլ լինես իրենց համերգին, տժաս, հետները նստես, շփվես, օղի, գարեջուր խմես”: Highland Metalfest Արտասահմանից ժամանած խմբերը, կազմակերպչի ասելով, երեւանյան օդի մեջ մետալ չեն զգում, բայց շատ են հետաքրքրվում Հայաստանով: “Ուզում են հայկական կոնյակ փորձել, հարցնում են` Արարա՞տն ա, աաա, ինչ մեծ ա…. Ես էլ մետալի իմ չափաբաժինը եվրոպական փառատոններից եմ ստանում, այդ մետալային թթվածինը վերցնում ու գալիս եմ Երեւանում շնչել, արտաշնչելու:)”,- նշեց Արսեն Հակոբյանը: Հայկական իրականության մեջ ծանր երաժշտություն նվագող այնքան քիչ խումբ կա, այնպես որ կազմակերպիչը հրավիրել է ելույթ ունենալ այն խմբերին, որոնց գիտի ու որոնք լավ են նվագում. “Մի հանրահայտ թմբկահար կա` Կորյուն Բոբիկյանը, որ նվագում էր մետալ խմբերի մոտ 80 տոկոսում, մեկնեց Միացյալ Նահանգներ, ու խմբերի մեծ մասը կորավ…”: Highland Metalfest-ի ընթացքում բազմաթիվ խռպոտ “thank you”-ներ հնչեցին մետալ-երաժիշտների շուրթերից: Գլուխները թափահարում ու բղավում էին նաեւ շապիկներով կամ առանց շապիկների երկրպագուները: Ակումբներից մեկում afterparty էլ եղավ. որոշել էին մինչեւ լուսաբաց զգալ ծանրությունը:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW