×


Հրանտ Թադեւոսյան

Հրանտ Թադեւոսյան

Լոռվա բնաշխարհը` նկարչի գեղանկարներում Փետրվարի 17-ին Նկարիչների միության ցուցասրահում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Hrant Tadevosyan Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հայտնի դեմքեր` դերասաններ Սոս Սարգսյանը, Աշոտ Ղազարյանը, Լուիզա Ներսիսյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը եւ այլ արվեստասերներ: “Մի խումբ նկարիչներ անցած ամռան ընթացքում եղել են Լոռիում: Հայրս որոշեց ցուցահանդես բացել եւ ներկայացնել Լոռվա բնությունը, եկեղեցիները, սրբավայրերը: Նկարելիս շատ ինքնամփոփ է, կարեւորն այդ պահին նրա համար նկարն է”,- ասաց նկարչի որդին` Նարեկ Թադեւոսյանը: Sos Sargsyan “Լոռվա ձորում” խորագրով ցուցահանդեսին նկարիչը ներկայացրել է թումանյանական բնաշխարհը, գեղանկարների վերնագրերն ինքնին խոսուն են` “Լոռվա կիրճում”, “Օձունի եկեղեցին”, “Լոռվա աշունը”, “Կիրք”, “Լալվարը Օձունից”, “Ամպրոպից առաջ”, “Վայրի ծաղիկ” եւ այլն: Գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը` Թաթոսը նշեց, որ ուզում է Հայաստան աշխարհի ամեն մի քառակուսի մետրը հայերն արժեքավորեն ու գուրգուրեն. “Ինձ մոտ տպավորություն է, որ իմ երկրորդ կյանքն եմ ապրում, հանգրվանել եմ Լոռվա բնաշխարհում, բայց այդ ամենը թվացյալ պահեր են: Ուրախ եմ, որ ինձ տրված է բնությունը տեսնելու, վերարտադրելու հատկանիշը: Հուսով եմ` նկարները նայելիս մարդիկ իրենց մի քիչ լավ կզգան, ես էլ կուրախանամ”: Հրանտ Թադեւոսյանի գեղանկարչական աշխատանքներից Սոս Սարգսյանը նշեց, որ Հրանտ Թադեւոսյանին համարում է բարձր արվեստագետ. “Նայում եմ նկարները եւ հիացած եմ բոլոր գործերով: Ինչը կապված է բնության հետ, ինձ համար շատ սիրելի է ու խորիմաստ: Ամեն նկարը մի շեդեվր է: Թող երբեք չկորցնի բնության նկատմամբ սերը, արեւի պաշտամունքը միշտ իր մեջ լինի”, -մաղթեց դերասանը: Hrant Tadevosyan Այցելուներից մեկը` Հասմիկը կիսվեց իր տպավորություններվ. “Ինձ թվում է` վառ ու բազմերանգ կտավներին նայելով, կարելի է պատկերացնել նկարչի էությունը: Քանի որ այսօր սրահը շատ բազմամարդ է, հնարավոր չէ բոլոր նկարները նայել, բայց “Կակաչների դաշտը” իր տպավորիչ գույների համար շատ հավանեցի”: Ներկայացված ավելի քան 70 գեղանկարների մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում: Ցուցադրության կազմակերպիչն է “Լոռվա ձոր” հայրենակցական միությունը, այն կտեւի  10 օր: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport