×


Իէն Գիլան

Իէն Գիլան

Երեւանում կհնչեն Deep Purple-ի սուպեր-հիթերը Bravo.am-ը ուրախ է իր այցելուներին տեղեկացնել, որ արդեն հայտնի է այն երգերի ցանկը, որոնք Իէն Գիլանը կատարելու է մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգների ընթացքում: Հանդիսատեսին սպասում է Deep Purple-ի ողջ ընտրանին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն Deep Purple-ի 70-ական թվերի այնպիսի սուպերհիթեր, ինչպիսիք են Smoke On The Water-ը, Highway Star-ը, Fireball-ը, Black Night-ը, Woman from Tokyo-ն: Իէն Գիլանը Երեւանում կկատարի նաեւ երկու երգ Deep Purple-ի երկրպագուների կողմից շատ սիրված եւ 1984 թվականին թողարկված Perfect Strangers ձայնասկավառակից` Wasted Sunsets եւ Perfect Strangers: Եվ այսպես, ներկայացնում ենք Իէն Գիլանի երեւանյան համերգների ամբողջական երգացանկը. Highway Star (Deep Purple) Strange Kind Of Woman (Deep Purple) Woman from Tokyo (Deep Purple) Ted the Mechanic (Deep Purple) Wasted Sunsets (Deep Purple) Fireball (Deep Purple) Pictures of Home (Deep Purple) Perfect Strangers (Deep Purple) When a Blind Man Cries (Deep Purple) Black Night (Deep Purple) Smoke On The Water (Deep Purple) No Lotion for That (Ian Gillan) Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները կկայանան մարտի 26-ին եւ 27-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Երկու համերգներից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ ռոքի այլ աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում: Համերգների տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում, այն աշխատում է ամեն օր, ժամը 11:00-ից մինչեւ 19:00-ը: Տոմսերի արժեքն է. 10, 15, 20 եւ 25 հազար դրամ: Համերգների գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը, պաշտոնական գործընկերն ու ավիափոխադրողը` bmi ընկերությունը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին