Իսպանիայի պարտության մեղավորները Երկրպագուները Իսպանիայի հավաքականի պարտության մեղավորներ են փնտրում: Ու գիտե՞ք, թե ում են մեղադրում: Իկեր Կասիլյասի ընկերուհուն` աշխարհի ամենասեքսուալ լրագրողուհիներից մեկին` Սարա Քարբոներոյին: Խաղի ընթացքում 25-ամյա Քարբոներոն ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր գտնվում Կասիլյասից` հաղորդելով վերջին նորությունները հենց դաշտից: Երկրպագուների կարծիքով, նրա ներկայությունը դաշտում շեղել է Կասիլյասի ուշադրությունը, եւ վերջինիս չի հաջողվել սանձել շվեյցարացի խաղացող Էրոն Դերյոքի ուղարկած գնդակը: Կայքերը լի են տարբեր տեսակի մեկնաբանություններով, որ Կասիլյասի մտքին այդ պահին հաստատ ուրիշ բան է եղել:): Դե, նայեք գեղեցկուհի, լրագրողուհի, սպորտսմենի ընկերուհի Սարա Քարբոներոյի լուսանկարը եւ ինքներդ եզրակացություններ արեք: Ի դեպ, խաղից հետո Սարան հարցազրույց է վերցրել ընկերոջից: «Ինչպե՞ս փչացրիք խաղը»: Իսկ խեղջ Իկերը անգամ ընկերուհու աչքերի մեջ չկարողանալով նայել` ասել է. «Չգիտեմ էլ` ինչ ասեմ»: Հիշեցնենք, որ զույգը սկսել է հանդիպել 2009 թվականին` Կոնֆեդերացիայի գավաթի խաղերից հետո: Աղբյուրը` DailyMail Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: