Սկսնակ ռոքերներ ու անկախ համերգ :) Գայանեն 2009-ին երեք ամսով մեկնում է Հռոմ ու “indie” տրամադրության մեջ ընկնում:). “Մի ակումբ կար, որ շատ էի սիրում: Հետաքրքիր երաժշտություն էին միշտ նվագում: Մտածում էի` ինչ լավ կլինի, որ Երեւանում էլ նման ակումբ ունենանք. մեր ակումբները միատեսակ են ու ինձ համար անհետաքրքիր”: “Ակումբ բացելը շատ դժվար կլինի ֆինանսական առումով, նաեւ համախոհներ գտնել է պետք”. այս մտածմունքների մեջ էր Գայանեն արդեն Երեւանում:): “Նախագիծ կստեղծեմ, որն էլ այդ մասսան կձեւավորի”,- որոշեց նա: “Indie Libertines”-ի նպատակն է աջակցել սկսնակ ու երիտասարդ ռոք-երաժիշտներին. հիմա երաժշտական նախագիծը երեք խմբի հետ է աշխատում` “Դեղ”, “An Gordonach”, “Crimesterdam”, որոնք էլ ապրիլի 28-ին “12” ակումբում համատեղ համերգով հանդես եկան: Երեկոյի ընթացքում “Indie Libertines Records”-ի մեկնարկը տրվեց. տեղի ունեցավ սկսնակ ռոք-խմբերի դեբյուտային ձայնագրությունների շնորհանդեսը: Համերգներ կազմակերպելուց բացի, լեյբլի նպատակն է խմբերին օգնել ձայնագրել հեղինակային երգերն ու տարածել դրանք: “Ուզում ենք ապացուցել, որ Հայաստանում դժվար չէ ձայնասկավառակ թողարկել եւ շատ ավելի էժան է, քան մարդիկ կարծում են: Ամեն սկավառակի համար ծախսել ենք 407 դրամ”,- ասաց նախագծի հիմնադիր Գայանե Աղաբաբյանը: “Դեղ”-ի “նվերը” տղային:) Համերգային ծրագիրը բացեց “Crimesterdam” խումբը, որը հյուրերին առաջարկեց “գոռալ, ծափ տալ, ուրախանալ ու կայֆ ստանալ”:): “An Gordonach”-ը հայ-շոտլանդական ռոք-խումբ է, ձեւավորվել է Վանաձորում 2010-ի օգոստոսին, անդամներից մեկը շոտլանդացի Ստյուարտ Մոյրն է, ով հանդես է գալիս որպես կիթառահար եւ վոկալիստ: “Դեղ”-ն էլ իր առաջին սինգլն է ձայնագրել. “Նվերը”` ռոք-խմբի նոր երգը մատուցվեց հյուրերին:): “Շատ համարձակ երգ է: Ինձ թվում է` քչերը կհամաձայնեին երգել: Օրիգինալ նվերի մասին է խոսքը... Աղջկա նվերը տղային... :): Աշխույժ, դրայվով երգ է: Համոզված եմ` վատ արձագանքներ էլ կլինեն, բայց չեմ վախենում դրանից”,-Bravo.am-ին ասաց խմբի վոկալիստ Սրբուհին: “Indie Libertines” նախագծի հեղինակները նշում են` իրենց նպատակը ռոքի մեջ նոր խոսք ունեցող, “Indie Rock” ժանրում հանդես եկող խմբերին աջակցելն է: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: