Երաժիշտ-ուսանողները նշեցին կանանց միամսյակը “Կանայք, իհարկե, ավելի խելացի են: Դուք երբեւէ լսե՞լ եք մի կնոջ մասին, ով կորցրել է գլուխը` տեսնելով տղամարդու գեղեցիկ ոտքերը”: Mezzo Classic House-ի կին հյուրերի շարքում “այո” ասողներ էլ եղան:): Մարտի 30-ին ակումբում նման բազմաթիվ ասույթներով համեմված դասական ու ջազային երեկո անցկացրին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: “Աստված ստեղծեց տղամարդուն, հետո կնոջը, հետո Աստված խղճաց տղամարդուն եւ ստեղծեց ծխախոտը”,- իր ասածի ճշմարտացիության մեջ համոզված` Կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Գուրգեն Բավեյանը, ով նախաձեռնել էր երեկոն, վարեց այն ու հայտարարեց ուսանողների հերթական ելույթը: Առնո Բաբաջանյանի երգացանկից կատարումներով հանդես եկավ Նաիրա Մանուչարյանը, երգեցին նաեւ Jazzel խմբում հանդես եկող Արեւիկ Գրիգորյանը, Արմեն-Լեւոն Մանասրյանը եւ այլ ուսանողներ: Կոնսերվատորիայի ուսանողների ստեղծած ջազ-բենդն էլ ելույթ ունեցավ: Կանանց միամսյակը շնորհավորեց միջոցառման կազմակերպիչներից ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության նախագահը: “Նման միջոցառումների կազմակերպման նպատակը միայն մեկն է. մեր աղջիկներին, մայրերին, քույրերին պետք է ավելի շատ մեծարենք, կարեւորենք”,- ասաց Կարեն Ավագյանը: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը: Նա եւս Կոնսերվատորիայի ուսանողուհի է ու նման միջոցառումների սպասված հյուր: “Միշտ հրավիրում են մասնակցելու, բայց հայտնիությունս կապ չունի:)”,- համոզում էր Արեւիկ Ալավերդյանը:): Արեւիկը Նատալի Քոուլի “Մոնա Լիզա” ստեղծագործությունը կատարեց դաշնամուրի նվագակցությամբ: Մի բլյուզ էլ երգեց Նորա Ջոնսի երգացանկից. Նորան իր ամենասիրելի երգչուհիներից է: Արեւիկ Ալավերդյանը Bravo.am-ին պատմեց, որ իր նոր տեսահոլովակը կլինի հունիսին. “Խոսք եմ տալիս, որ շատ լավն է լինելու: Երգը կա, ուղղակի բառերը պատրաստ չեն, Կարեն Գրիգորյանն է ձգձգում:): Երաժշտությունը Արթուր Զաքյանն է գրել: Փոփ-ռոք բալադ է, շատ պոզիտիվ երգ է”: Իսկ մինչ այդ երգչուհին մայիսի սկզբին ակումբներից մեկում փոքրիկ մենահամերգով հանդես կգա: “Լինելու եմ բլյուզ եւ բլյուզ-ռոք ոճերում, կենդանի նվագակցություն կլինի”,- ասաց Արեւիկ Ալավերդյանը: Իսկ մինչ այդ էլ ապրիլի 7-ն է, Արեւիկն էլ այնքան նվեր է սպասում, բայց չգիտի` որը կստանա: “Վարորդական իրավունք եմ ուզում: Վարել լավ չգիտեմ, բայց որ իրավունքը լինի, արագ կսովորեմ :)”: Ռոք-գլամուր բեմական ոճով հանդես եկող Արեւիկ Ալավերդյանն աղջիկներին խորհուրդ է տալիս ոճային լինել: “Ամենակարեւորը ոճային լինելն է, խնամեք ձեզ: Կամակոր եղեք, բայց լավ կամակոր:): Ցանկանում եմ, որ Ժպտաք ու միշտ ուրախ լինեք”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: