×


“Jazzel”

“Jazzel”

Ջազ-փոփ խումբը երգեց “Կասկադ”-ում “Jazzel”-ը որոշեց հրաժարվել երկրորդ տեսահոլովակից եւ համերգ տալ: Ջազ-փոփ վոկալ խումբը մայիսի 15-ին ելույթ ունեցավ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում: Վարսինեն, Արեւիկը, Ադրիանան, Ջուլիետան, Անուշն ու Աննան ջազային ստանդարտներ ներկայացրին, փոփ, սոուլ, պանկ ոճերում երգեր էլ հնչեցին, ջազային մշակմամբ ֆոլկը աղջիկները շատ հաջող կատարեցին:): “Jazzel” “Jazzel”-ի երրորդ համերգն էր ակումբային տարբերակով, նախորդները մինուս ֆոնոգրամայով են անցել. երաժիշտներ չեն եղել: Այս անգամ վոկալ խումբը կենդանի նվագակցությամբ հանդես եկավ: “Այնքան ջերմ եք, երեք երգ ենք երգել, բայց արդեն ջուր ենք դարձել”,- հյուրերին էին դիմում աղջիկները: “Ինձ համար չէ շոու-բիզնես ասվածը, մենք հաճույք ենք ստանում համերգային տարբերակով լիցքեր փոխանցելուց: Այստեղ էլ եվրոպական չափանիշներով սրահ է, մեզ հարմարավետ ենք զգում, սիրում եմ ակումբային տարբերակով համերգներ:): Միայն հնչողությունը շատ դժվարությամբ ստացանք. ձայնային ռեժիսորն ասաց, որ վեց վոկալիստուհիներով կազմ դեռ ելույթ չի ունեցել: Սիրում եմ, երբ ձայնն ականջ է շոյում, պատուհանից էլ  Երեւանն ու Արարատն են երեւում,  լավ ես քեզ զգում”,- Bravo.am-ին ասաց “Jazzel” խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը: Naira Gyurjinyan “Jazzel”-ը շնորհակալություն հայտնեց Ալավերդյանների ընտանիքին նրանց ստուդիայում նախապատրաստական փորձեր անցկացնելու համար. “Եթե չլիներ այդ վայրը, երեւի այսօր չէր լինի մեր համերգը”: Ալավերդյանների ընտանիքից երգչուհի Արեւիկը իրեն խմբում երգելիս բացարձակ չի պատկերացնում: “Աղջիկներին շատ վաղուց գիտեմ, մենակատարներից մեկը` Արեւոն, իմ ամենամտերիմ ընկերուհին է: Շատ պրոֆեսիոնալ են, ճիշտ երաժշտությամբ են դաստիարակվել: “Jazzel”-ի աղջիկները գրեթե բոլոր երգիչների համար բեք-վոկալ են երգում: Երկար եմ համոզել, որ մեր ստուդիայում փորձերն անեն. Նաիրա Գյուրջինյանն ամաչում էր:)”,- նշեց Արեւիկ Ալավերդյանը: “Jazzel” Երգերը պատկերացնել է պետք Խմբի գեղարվեստական ղեկավարը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ գոհ է “Jazzel”-ի ելույթից: “Մի փոքր վարելու պահը դուրս չեկավ, վոկալը լավն էր: Այնպիսի ստեղծագործություններ էին երգում, որ չի կարելի չնշել հեղինակներին` Չայկովսկի, Գերշվին…”: Նաիրա Գյուրջինյանը նշեց, որ խմբի կազմը հաճախ է փոփոխվել, բայց արդեն երկու տարի է` նույն աղջիկներն են. “Հայկական մենթալիտետով տղաները հենց սկսում են հանդիպել աղջկա հետ, վերջինը էլ իրավունք չի ունենում բեմ դուրս գալ: Այս վեցը շատ մտերիմ են, սիրում են իրար, քույրերի նման են: Ես կողքից նայում եւ ցանկանում եմ լացել, շատ հուզիչ հարաբերություններ են: Հոգեւոր կապի շնորհիվ կարողանում են անսամբլում երգել, իսկ դա ավելի դժվար է, քան մենակատար լինելը”: “Jazzel” “Jazzel”-ը չի պատրաստվում ձայնասկավառակ թողարկել, կարիք չունի:), խումբն իր ունկնդրին գտել է եւ բավական լուրջ ծրագիր է ներկայացնում:  Համերգին երգի պրեմիերա էլ եղավ. “Դոգմա” խմբի վոկալիստ Զառան “Jazzel”-ին երգ է նվիրել: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW