×


Ջեֆ Դաունս

Ջեֆ Դաունս

Ռոքը շարունակում է օգնել Հայաստանին Bravo.am-ը հպարտ է տեղեկացնել իր ընթերցողներին, որ աշխարհահռչակ երաժիշտները, որոնք Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին 1988թ. երկրաշարժից հետո, այսօր էլ շարունակում են մնալ Հայաստանի կողքին: Մեր այցելուներն անշուշտ գիտեն, որ ս.թ.մարտին “Մեդիամաքս”-ը կազմակերպեց Իէն Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնց ողջ հասույթը /45 հազար դոլար/ ուղղվել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Jef Downes Եվ ահա իր ներդրումն ունեցավ նաեւ 1989 թվականին իրականացված “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի մեկ այլ ակտիվ մասնակից` Asia սուպերխմբի համահիմնադիր եւ ստեղնահար Ջեֆ Դաունսը: 2009թ. հոկտեմբերին նա Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի հետ միասին եկել էր Հայաստան` ստանալու ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված “Պատվո շքանշանը”: Հունիսի 12-ին Մեծ Բրիտանիայի Ռագլան քաղաքում կայացավ ամենամյա երաժշտական փառատոնը, որտեղ տեղի ունեցավ “Ջեֆ Դաունս եւ ընկերներ” խմբի ելույթը` “Ռոքն օգնում է Հայաստանին” խորագրի ներքո: Ջեֆին ընկերակցեցին. Բոբ Ռիչարդսը “Man” խմբից` հարվածային գործիքներ; Պոլ Մարտինեսը Ռոբերտ Պլանտի եւ Դեյվ Էդմունդսի խմբերից` բաս-կիթառ; Դէնի Վիլսոնը “MT's Wishbone Ash” խմբից – կիթառ; Կարլ Սենտենսը “Rainbow”-ից – վոկալ; Նիկի Լամբորնը “Roger Daltrey/Never The Bride” խմբից – վոկալ: Jef Downes & Ian Gillan Ջեֆ Դաունսը Bravo.am-ին ասաց, որ համերգը մեծ հաջողություն է ունեցել` վաճառվել են բոլոր տոմսերը, եւ շատ ափսոս էր, որ դահլիճը նախատեսված էր ընդամենը 150 հանդիսատեսի համար: “Մարդիկ ասում էին, որ սա լավագույն ելույթն էր այս փառատոնի վեցամյա պատմության ընթացքում”,- Bravo.am-ին ասաց Ջեֆ Դաունսը: Համերգից ստացված ողջ հասույթը /3 հազար դոլար/ Ջեֆ Դաունսը կտրամադրի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին: Bravo.am-ը Ջեֆ Դաունսին ասում է` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW