×


«Սիրուն Սոնա». Շուշաննա Թովմասյանը, Նորայր Եղյանը, Էդգար Իգիթյանը եւ այլք՝ նոր սերիալում

«Մոր խոստումը» սերիալին կհաջորդի «Սիրուն Սոնա»-ն. հենց այսպես է կոչվում ATV-ով հեռարձակվելիք նոր նախագիծը, որի մեկնարկը կտրվի հունվարի 6-ին: Իսկ մինչ այդ BRAVO.am-ը ներկայացնում է մանրամասներ ու նկարահանումների առաջին օրվա լուսանկարները:

Ելենա Արշակյանի նոր սերիալի ռեժիսորը Մհեր Խաչատրյանն է: «Դերասանների ընտրությունը բավական բարդ է եղել, ինչպես միշտ: Բնավորության շատ վատ գիծ ունեմ եւ այժմ ինձ մեղավոր եմ զգում ոմանց հանդեպ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի ի շահ նախագծի, եւ եթե որեւէ մեկը պետք է խանգարի, ուրեմն չպետք է լինի այդ թիմում: Այնպես ստացվեց, որ արդեն հաստատված գլխավոր հերոսուհուն նկարահանումից մեկ օր առաջ փոխել եմ: Ես պարզապես հասկացա, որ սխալ ընտրություն եմ արել»,-նշել է պրոդյուսերը:


Նա նշել է, որ այս անգամ ընտրել են բավական հետաքրքիր թեմա.«Անդրադառնում ենք անարդարությանը: Այս դեպքում հերոսուհին այնպիսի պայմաններում է հայտնվում, որ չի կարողանում ապացուցել իր ճշմարտացիությունը: Նրան սպասվում է դավաճանություն, իսկ ամենաահավորն այն է, որ հենց ընտանիքի անդամներն են նրան լքում»:

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Շուշաննա Թովմասյանն ու Նորայր Եղյանը, որոնց հետ Ելենան առաջին անգամ է աշխատում.«Կան նաեւ դերասաններ, որոնց հետ առիթ ունեցել եմ աշխատել: Մեր այս նոր թիմում կան նաեւ վաստակավոր եւ ժողովրդական արտիստներ, Գյումրու թատրոնի իմ շատ սիրելի դերասանուհիներն են այստեղ զբաղված՝ Անահիտ Քոչարյանն ու Սուսաննա Բաղդասարյանը»,-նշել է նա:

Շուշաննա Թովմասյանը


Նախագծի դերասանական կազմում ընդգրկված են նաեւ Սյուզան Ղեւոնդյանը, Արթուր Նալբանդյանը, Խոսրով Նալբանդյանը, Էդգար Իգիթյանը, Էվա Խաչատրյանը, Լուիզա Մելքոնյանը, Սուրեն Փահլեւանյանը եւ այլք:

Ելենա Արշակյանն անդրադարձել է նաեւ շատ կարեւոր մի հարցի.«Արդեն իսկ բոլորիս կողմից սիրված եւ ճանաչված դերասանները սկսել են հաճախել քասթինգի: Նորմալ եմ համարում, որ դերասանները՝ հայտնի, թե անհայտ, գնան քասթինգի, որպեսզի ռեժիսորը կամ պրոդյուսերը ճիշտ ընտրություն կատարեն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW