×


Կարեն Գրիգորյան

Կարեն Գրիգորյան

Երգահանի հույզերն` “Emotions”-ի տեսքով : ) Զգացմունքային CD-ի շնորհանդեսը կայացավ Կարեն Գրիգորյանի էմոցիաները, ապրումներն ու զգացմունքները երգեր են դառնում, որ կատարում են հայկական էստրադայի ներկայացուցիչներից շատ շատերը: Հունիսի 10-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում երգահանի հեղինակային երեկոն ու իր գրած երգերի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր: Karen Grigoryan “Emotions”-ն ընդամենը 7 ամսվա աշխատանք է, CD-ում զետեղված է 14 երգ, որոնք էլ հնչեցին հույզերով լի երեկոյի ընթացքում: “Իմ հույզերը դրական, բացասական, ուրախ եւ տխուր են, ինչպես եւ կյանքը: Տխուր չեմ, այսօր մի քիչ վատառողջ եմ, բայց ընթացքում կուրախանամ ու էներգիայով կլցվեմ. երկար եմ սպասել այս երեկոյին: Յուրաքանչյուր երգ ինձ համար իմ կյանքի փոքրիկ պատմությունն է”,- Bravo.am-ին ասաց Կարեն Գրիգորյանը: Karen Grigoryan Կարեն Գրիգորյանին շնորհավորելու ու երգելու էին եկել Լուսինան, Տիգրան Պետրոսյանը, Շուշան Պետրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Սերգեյ Գրիգորյանը, Նելլին, Աշան, էրիկը, Լիլուն, Անահիտ Շահբազյանը, Ջուսը, Սոնա Շահգելդյանը, Մհերը, Նիկ Էգիբյանը, ով իր մեծ ներդրումն ունի “Emotions”-ում. գործիքավորել է երգերը::) Arevik Alaverdyan Երեկոն վարում էր Ժակը: Իր ծափողջյուններով բոլորին ոգեւորում էր Լիլուն,  Ջուսն էլ ամենասիրառատն էր: Արեւիկ Ալավերդյանն իր գեղեցիկ` “Փրկենք մեր սերը” երգով բացեց երեկոն: Անահիտ Շահբազյանն էլ հենց “Emotions” անվանմամբ ստեղծագործությունը կատարեց: “Emotions” շնորհանդես-երեկոյի ընթացքում պրեմիերաները շատ էին, երգերը ոճային առումով` բազմազան, կատարողներն էլ` Կարենի մտերիմ ընկերները:): Որոշ ստեղծագործություններ դաշնամուրային - քավեր տարբերակով հնչեցին: Shushan Petrosyan & Nur “Once again” երգը կատարեց Լուսինան: Երգչուհին շատ զգացմունքային է:). “Այս երգը… Միշտ հուզվում եմ, շնորհակալ եմ: Տաղանդավոր մարդ ես, համոզված եմ, որ այս ալբոմը բազմաթիվ ալբոմների սկիզբն է”,- ասաց Լուսինան: Կարեն Գրիգորյանն էլ իր հերթին խոստովանեց, որ “շատ-շատ-շատ է սիրում Լուսինային”. “Հպարտ եմ, որ նման երգչուհի ունենք:  Տեսահոլովակներն էի նայում ու մտածում` իսկականից էս աղջիկը հայուհի է, այո Լուսինան հայուհի է”: Anahit Shahbazyan & Lusina “Հոգնել եմ” երգեց Լիլուն, այն էլ ընդամենը երկրորդ անգամ: Վերջերս է “ծնվել” երգը: Երգչուհին վաղուց է համագործակցում Կարեն Գրիգորյանի հետ. տեսահոլովակներից մեկի ռեժիսորը հենց երգահանն է: “Նոր երգ է, նոր մոտեցում, հետաքրքիր, յուրահատուկ ոճ: Կարենը շատ տաղանդավոր մարդ է, ձայնասկավառակն արդեն պատմում է իր մասին: Միայն կարող եմ բրավո ասել իրեն (Bravo.am:)), որ միաժամանակ լավ մարդ է, տաղանդավոր, երաժշտության նկատմամբ յուրահատուկ մոտեցում ունի: Այն մարդկանցից է, որ մի քանի բան է լավ անում. լուսանկարիչ է, երգահան, ռեժիսոր, հաղորդավար… Ինձ փորձեցի ֆիլմում, լավ չստացվեց, հասկացա, որ միայն երգն է իմը”,- նշեց երգչուհին: Karen, Lilu & Arevik Ի դեպ, ամռանը Լիլուն չի ամուսնանալու, բայց լավ կհանգստանա:). “Ամուսնանալու առումով դեռ տխուր է ինձ համար, հանգստանալու անպայման կգնամ. Էկզոտիկ վայր եմ ուզում գնալ”: Սոնա Շահգելդյանն ու Մհերը դուետով հանդես եկան: “Կարեն ջան, շնորհակալություն, որ մեզ ես ընտրել այս երգը երգելու համար: Ունիկալ մարդ ես, լավ երգում ես, լավ պարում”, - ասաց Մհերը: Փոփ-ռոք ոճում դուետով հանդես եկան նաեւ Աստղիկ Սաֆարյանն ու Վարդան Բադալյանը: “Ուրախ եմ, որ իմ մասնակցությունն ունեմ այս ձայնասկավառակում ոչ միայն երգելով, այլեւ խոսքեր գրելով: Շատ ուրախ եմ քեզ համար, լավ ընկեր եմ համարում”,- նշեց Աստղիկ Սաֆարյանը: Վարդան Բադալյանն էլ խոստովանեց, որ Կարենի երգի շնորհիվ մի քիչ, շատ քիչ անգլերեն սովորեց:): Mher & Sona Կարենին ողջունեց երաժշտության իր առաջին ուսուցչուհին, ում ջութակի դասատու է կոչել. “Մտածում էի` նրանից ջութակահար կդարձնեմ, Մոցարտ ու Բեթհովեն էր սիրում նվագել: Հիմա ես հաճույքով եմ լսում իր երգերը: Մաղթում եմ` կեսին գտնի, որ ավելի լավ գրի”: Շուշան ու Տիգրան Պետրոսյաններն էլ ելույթ ունեցան: Տիգրանը “Իրական սեր” ջազային ստեղծագործությունը հնչեցրեց: Կարեն Գրիգորյանը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց երեկոյին ներկա դիզայներ Նուռին, որ ամեն կերպ աջակցել էր Տիգրան Պետրոսյանի հետ համագործակցությանը: Երեկոյի ավարտին տոնական տորթը կտրվեց, Կարեն Գրիգորյանն “Emotions” էր ստորագրում ու հյուրերին նվիրում: Սիրուշոն էլ պետք է ներկա լիներ, բայց արտասահմանում է: Համերգի վերջում մեգամիքս էր հնչում Սիրուշոյի` “It’s OK, it’s allright” եւ այլ թրեքներով: Երեկոյի ավարտին տոնական տորթը կտրվեց Կարեն Գրիգորյանն արդեն երկրորդ ձայնասկավառակին է պատրաստվում, որում զուտ գործիքային մեղեդիներ են լինելու:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW