Kami-ում գարեջրի փրփուրներից էին կախվել :)
Դեկտեմբերի 23-ին Kami ակումբում գարեջուր սիրող ակումբային եւ ոչ ակումբային հասարակություն էր հավաքվել: “Կլինսկոյե” գարեջրի երեկոն կազմակերպել էր արպանքատեսակը Հայաստան ներմուծող “Fairyland” տուրիստական գործակալությունը:
Երեկոն վարում էր Եգոր Գլումովը: “Գիտեմ, որ Բախ ու Բեթհովեն եք լսում, բայց այսօր գարեջրային փարթի է, թեթեւացեք, ազատ զգացեք”,- հյուրերին ոգեւորում էր ռադիոհաղորդավարը:
“Կլինսկոյե” փարթիին էլ աղջիկները առանձին էին նստել, տղաները` առանձին: Գլումովը տղաներին առաջարկեց աղջիկներին հրավիրել իրենց սեղանների շուրջ մեծ գումարների կամ 3 շիշ “Կլինսկոյե” գարեջրի դիմաց:
“Այն մարդն, ով մի տակառ գարեջուր կխմի եւ մինչեւ երեկոյի ավարտը զուգարան չի գնա /ես անձամբ կստուգեմ/, Մադագասկար ուղեւորություն կշահի” :),- կատակում էր Եգոր Գլումովը:
“Փարթիների շատ ենք մասնակցում, շուտվանից ուզում էինք մենք էլ երեկույթ կազմակերպել հենց Kami ակումբում, ու “Կլինեսկոյեն” տվեց այդ առիթը: Բոլորս գարեջրի սիրահար ենք”,- ասաց “Fairyland” ընկերության հիմնադիր Արտյոմ Պողոսյանը:
“Բարմենի ուղեղ” խմողները Kami-ում
Բարմեն-շոու էլ տեղի ունեցավ: Ռաֆայելն, Արթուրն ու Տիգրանն իրենց “բարմենական շնորհքը” ցույց տվին եւ հյուրերին կոկտեյլներ հյուրասիրեցին: Տիգրանի համար բարմենությունը ապրելակերպ է: Բարմենն ասում է, որ կարողանում է իր աշխատանքը գեղեցիկ դարձնել: Թեեւ գարեջրի հիմքով կոկտեյլներ շատ է սիրում պատրաստել, երեկույթին նման բան չարեց: Տիգրանի պատրաստած կոկտեյլի բաղադրությունը չիմացանք, “բարմենական գաղտնիք էր”, բայց գուցե անվանումից գուշակենք` “Բարմենի ուղեղ” :):
Եգոր Գլումովը գարեջրային խաղեր էր կազմակերպում. զույգերը առանց ձեռքերի մարմնի ցանկացած մասով պետք է բռնեին “Կլինսկոյե” գարեջրի լի շիշը եւ պարեին: Խաղերի անաչառությունն ապահովելու համար դիտորդ էր դարձել ակումբի միակ ազնիվ տղամարդը, որն այդ տիտղոսին արժանացել էր կնոջ հետ երեկույթին գալու շնորհիվ:
Դիջեյ Smoke-ը երաժշտությունն էր ապահովում, հյուրերն էլ փրփուրներից կախված պարում էին: :)
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
5,753






