Կայացավ երգչուհու երեւանյան առաջին մենահամերգը
Քրիստինե Պեպելյանը որոշեց սիրո երեկո կազմակերպել, երգել սիրո մասին ու մարդկանց սրտերում պահված սերը վերականգնել: Նոյեմբերի 21 -ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում հանդիսատեսը գտավ իր սերը Քրիստինե Պեպելյանի երգերի մեջ: Կայացավ երգչուհու երեւանյան առաջին սիրով լի մենահամերգը:
Սիրառատ երեկոն ոչ պակաս սիրով լի վարող Արսեն Գրիգորյանը, հիացած երգչուհու գեղեցկությամբ, պատմեց, թե ինչպես Քրիստինե Պեպելյանը գրավեց երկրպագուների սրտերը:
1997թվականին մի կապուտաչյա աղջիկ ոտք դրեց հայկական շոու-բիզնես: Մինչ օրս Քրիստինե Պեպելյանի ձեռքբերումներն են` ձայնասկավառակներ, տեսահոլովակներ, բազում մրցանակներ, հանդիսատես, “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենա եւ բնակարան Երեւանում:): Նպատակն է` ունենալ չորս երեխա:
“Այսօր անչափ երջանիկ եմ, որ իմ կողքին եք: Սիրո երեկո կլինի: Դուք եք մեղավոր, որ երջանիկ եմ: Եկել եք, ու ես երջանիկ եմ: Բեմ դուրս գալուց առաջ սովորություն ունեմ հարցնել` գեղեցի՞կ եմ:)”,- ասաց Քրիստինե Պեպելյանը եւ շոյվեց հանդիսատեսի դրական արձագանքից:
Մենահամերգին երգչուհին նոր երգեր չէր խոստացել: Երգեց իր բոլոր հին ու սիրված երգերը: “Կլինեն մարդիկ, ովքեր կարոտով կլսեն դրանք: Ես էլ, երբ հանդիսատեսի կարգավիճակում եմ լինում, սիրում եմ իմ սիրած երգերը լսել: Համերգների ժամանակ պրեմիերաները քիչ են տպավորվում”,- ասաց Քրիստինե Պեպելյանը:
Հաղորդավար Արսեն Գրիգորյանը երգչուհուն հարցրեց ` “Թույլ տուր հեռանամ” ես երգում, թույլ տվե՞ց, որ հեռանաս:): “Ես ընդամենը տեղյակ էի պահում:): Իմ երգերը հիմնականում կյանքիս պատմությունն են”,- ասաց Քրիստինե Պեպելյանը:
Համերգին մի քանի 6/8 հնչեց: “Օյ, օյ”-ը, որ երգչուհին առաջին անգամ Արմենչիկի հոր կատարմամբ էր լսել: “Չէ, չէ, չէ” երգն էլ կատարեց: “Ամեն ընտանիքում տանջված երեխա է լինում:): Այս երգս էլ է այդպիսին: Ով գնաց, եկավ, մի բան ասաց խեղճ երգիս, բայց ես հուսով եմ, որ դուք սիրում եք այն”,- ասաց երգչուհին:
Անակնկալ մատուցեց նկարիչ Սամվել Սեւադան, համերգի ժամանակ երգչուհու նկարը նվիրեց. “Ամենագեղեցիկ, ամենաքնքուշ երգչուհին եմ քեզ համարում, իմ կարծիքով դու ջրահարս կամ ձյունանուշիկ ես”:
“Կյանքում առաջին անգամ նկարս տեսա ցուցահանդեսում, շնորհակալ եմ ձեզանից”,- ասաց Քրիստինե Պեպելյանը:
“Ամարաս” պարային համույթը հանդես եկավ երգչուհու հետ: Ֆլորա Մարտիրոսյանը հիվանդացել էր եւ չկարողացավ ներկա գտնվել համերգին: Քրիստինեն նախատեսված դուետը մենակ երգեց:
Երեկոյի ընթացքում երգչուհին մի զավեշտալի պատմություն պատմեց: “Բենզալցակայանում աշխատողը մոտեցավ` վայ, Քրիստինե ջան, ինչքա՞ն բենզին լցնեմ…Ասում է` մի բան հարցնեմ: “Դուք երեք տարի առաջ ուրիշ սպիտակ մեքենա էիք քշում”: Ասացի` “ոչ”, մտածեց, մտածեց, ու ասաց. “Հաաա, ճիշտ եք ասում, Դուք չէիք, Սիրուշոյի պապան էր :):”,- կատակում էր Քրիստինե Պեպելյանը:
I belive, I can fly երգեն էլ հնչեց Քրիստինեի կատարմամբ. “Լուսավոր երգեր, լուսավոր տրամադրություն եմ ուզում ապահովել”:
Դե իհարկե, համերգի վերջում սիրո խոստովանություն եղավ մայրերին: “Մայրիկ” երգը հնչեց: “Արեւիկ” համույթի երեխաները երգեցին Քրիստինե Պեպելյանի հետ: Նրանց շապիկներին գրված էին “ես սիրում եմ քեզ, մայրիկ” խոսքերը: Հանդիսատեսը հոտնկայս միացավ սիրո խոստովանությանը:
Bravo.am-ը շնորհավորում է Քրիստինե Պեպելյանին մենահամերգի կապակցությամբ:) :
Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
12,393






