×


Լեդի Գագա

Լեդի Գագա

Երգչուհու առօրյա հագուստը Ի՞նչ կհագնեիք դուք, եթե բեյսբոլի խաղ դիտելու գնայիք: Ջինսե տաբատ եւ սպորտային շապի՞կ: Այդ դուք եք, իսկ ահա Լեդի Գագան Նյու-Յորքում կայացած «Սան Դիեգո Պադրես»-ի եւ «Նյու-Յորք Մեթսի» բեյսբոլի խաղը դիտելու էր գնացել արծաթագույն կոճակապատ կաշվե ներքնազգեստով ու բարձրակրունկ կոշիկներով: Lady Gaga Ծիծաղելին այն է, որ Լեդի Գագային թվում էր, թե նա իր “համեստ” եւ “աչքի չընկնող” հագուստով կարող է աննկատ մնալ: Ու երբ սպորտային լուսանկարիչը նկատեց նրան, Գագան այնքան ջղայնացավ, որ “ողջունեց” վերջինիս իր միջնամատով:): Lady Gaga Իսկ մի քանի օր առաջ Լեդի Գագան գնացել էր մասնակցելու իր փոքրիկ քրոջ ավարտական երեկոյին չափազանց լայնեզր գլխարկով, վրայից էլ երկար շարֆ փաթաթած: Հետաքրքիր է` Գագան կրկին նույնչափ զարմացել ու ջղայնացել էր, երբ քույրիկին շնորհավորելու փոխարեն բոլորը իրեն էին նայում: Աղբյուրը` Dailymail Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW