×


“LaGalleria”-ի նորաձեւությունը` “Elite Life Fair 2012”-ին

BRAVO.am-ը պատմել է  հունիսի 15-ին եւ 16-ին “Golden Palace” հյուրանոցում տեղի ունեցած “Elite Life Fair 2012”-ի մասին, որին մասնակցել են նաեւ “LaGalleria” լյուքսային բուտիկները: Շքեղության եւ նրբաճաշակության այս ցուցահանդեսին “LaGalleria”-ն ներկայացել է իր 4 բուտիկի` “LaGalleria Woman”, “LaGalleria Man”, “Corneliani” եւ “Stefano Ricci”, նորաձեւության ցուցադրությամբ:

"Stefano Ricci" բուտիկի մենեջեր Ջորջ Թոփալյանը եւ "LaGalleria"-ի մարկետոլոգ Անի Սեդրակյանը


“LaGalleria”-ի ցուցասրահի մուտքի մոտ ներկայացված է եղել Ջեք Վետրիանոյի հանրահայտ “The Singing Butler” նկարը: “Հյուրերը, մտնելով “LaGalleria”-ի ցուցասրահ, ներգրավվել են խորհրդավոր միջավայր` թանգարանային ոճի ցուցանմուշներով, իտալական երաժշտությամբ, որտեղ միաժամանակ ցուցադրվել է Ջեք Վետրիանոյի 2012 թվականի գովազդային արշավի մասին կարճ ֆիլմը` նվիրված իր եւ Ստեֆանո Ռիչիի համագործակցությանը”,-նշել է LaGalleria-ի մարկետոլոգ Անի Սեդրակյանը:

Նորաձեւության ցուցադրության նպատակն է եղել միջազգային բարձր նորաձեւությունը հասու դարձնել միջոցառման հյուրերին` ցուցադրելով “Christian Dior  2012 SS prêt-a-porte” զգեստներ, “Alexander McQueen” բրենդի երեկոյան զգեստը եւ շքեղ համադրություններ տղամարդկանց համար:

“LaGalleria”-ն մասնակցել է “Elite Life Fair 2012”-ին


Հյուրերը նաեւ հնարավորություն են ունեցել ընթերցել եւ “LaGalleria” ամսագրի անձնական նմուշ ունենալ, որում ներկայացված են նորաձեւության նորություններ, տրենդեր, հայտնիների ոճը, “must have”-եր, “դրես-կոդ”-եր եւ մենեջերների խորհուրդներ:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ “Էլ Հոլդինգ”-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW